Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ամ» որոնման արդյունք՝ 3432 բառահոդված
· Էջ 162 / 344
ԾՈՒԾ
-ոյ
«ծուծ, ծծելիք. մի հարկ (°), ոսկրածուծ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
թերեւս հնդեւրոպական ծագման ծիծ բառի ձայնդարձային ձեւը։ Աճառեանը համարում է «կովկասեան» (քարթվէլական) ծագման բառ՝ բերելով մի շարք բառեր։ Մեր օրերում առանձնացւում է քարթվէլական *cow- «ծծել» արմատ, որի համար նշւում են նախիյան - դաղստանյան զուգահեռներ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծուծ-ք,
ծծել,
ծծինք,
քարախածուծ,
ուղղածուծ,
կաթնածուծ,
կովածուծ,
մեղրածուծ
Նոր՝
ծծան
ծծան
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
juju «ծիծ»
վրաց.
cov(n)a «ծծել, ծծում»
վրաց.
cucna «ծծել, ծծում»
վրաց.
cucva «խոնավացնել, թրջել»
վրաց.
cici «ծիծ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 471;
Կլիմով, ԷՍԿՅ 246
Տե՛ս նաեւ
ԾՈՒԿԱԼ
«համառել (°)» կամ «հավատալ (°)»
Ծագումն անհայտ է
Անստոյգ բառ։
ԾՈՒՆԳ
(-ի, -աց)
(ծուն-ք, -աց, ծունգ/կն, -ան, -անց)
«ծունկ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *g'enu-
«ծունկ»
(անմիջական նախաձեւ՝ *g'on-ui-)
երկակի թիվ կամ, թերեւս, *g'on-g
հիմքից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծնկակապ,
ծնկել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
jānu
հուն.
γόνυ
լատ.
genū
գոթ.
kniu
խեթ.
génu
Մատենագիտություն
H. AG 457;
Աճ. ՀԱԲ 473;
Pok. IEW 381
Տե՛ս նաեւ
ԾՈՒՌ
(-ոյ)
«ծուռ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g'ers-
«պտտել, ծռել»
(անմիջական նախաձեւ՝ *g'orsos-)
որտեղից նաեւ ծուռ, ծառայ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծռել,
ծռութիւն,
ծռութիք,
ծռավիզ,
ծուռումուռ,
ծամածուռ,
ծամածռել,
ծեքածուռ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
γέρρον «հյուսված վահան»
մ. վ. գ.
kerren «շուռ տալ, դարձնել»
Մատենագիտություն
Pok. IEW 392;
H. AG 457;
Աճ. ՀԱԲ 474
ԾՈՒՓ
(ծուպ)
«ծփանք, ալեծածանություն, ներքին անհանգստություն, խուզարկություն, քննություն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g'eub-
«ծփալ, ալեկոծվել»
(անմիջական նախաձեւ՝ *g'ub-)
եթե ճիշտ է համեմատությունը ռուս. зыбь «ալեծածանություն, ծփանք» բառի հետ։ Հնարավոր է պատկերավոր-բնաձայնական կազմություն լինելը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծփել,
ծփանք,
ծփանի,
ծփալի,
ծփալից,
ծփական,
ծփին,
ծփումն,
ծփոց,
անծուփ,
բազմածուփ,
գեղածփիլ,
երկրածուփ,
յարածուփ,
հեղեղածուփ,
ծովածփանք
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս.
зыбь «ալեծածանություն, ծփանք»
Մատենագիտություն
Սարաջեւա, ԱՍԼՍՊ 24
ԾՊԵՂ
(բրբ. ծիպղ «ցանկապատ», ծիպլի «ճիպոտ»)
«տանիքի գերանահենք»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ վրաց. ckep-la
«ճիպոտ»
Աղբյուր՝ վրաց. cipeli
«հաճարի»
Կապ չունի հնդեւրոպական *g'ebh- «ճյուղ, փայտի կտոր» արմատի, այլ՝ ծ/թ հերթագայությամբ, *steb(h)- «սյուն, բուն, ծառի բուն» կամ *steib(h)- «ձող, կարծր» արմատներից մեկի հետ։
ԾՊՏԵԼ
«ծպտել, հագուստափոխել, կերպանափոխել, խուսափել, հալածել, ծածկել, թաքցնել, տարածել»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ ակկադ. sibtu
(թերեւս, կասկածով)
«մի զգեստ»
Աղբյուր՝ ակկադ. subātu(m)
(թերեւս, կասկածով)
«կտոր, զգեստ, հագուստ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 472
ԾՐԱՐ
(-ի, -ի)
«կապոց, փաթեթ, քսակ, ծրար»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. sərārā
«քսակ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծրարել,
ծրարոց,
ծրարասէր
Նոր՝
ամպածրար, վերմակածրար
ամպածրար, վերմակածրար
Մատենագիտություն
H. AG 306;
Աճ. ՀԱԲ 475
ԾՐՈՐԻԼ
«նեխել, հոտել, ապականվել»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *g'er-
«հասունանալ, ծերանալ»
Հազիվ թե ծագի *g'er- «հասունանալ, ծերանալ» արմատից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
jirur «ծերություն, մաշվածություն»
ավ.
zairina- «թուլացնող, մաշող»
ավ.
zaurura «զառամյալ»
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։