Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 161 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 140, սյունակ 1 Էջ 140
ԲՈՒՍՏ (պիստ) «կորալ, մարջան»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. bussad
Մատենագիտություն
H. AG 263; Աճ. ՀԱԲ 487
Էջ 140, սյունակ 1 Էջ 140
ԲՈՒՏ I (բութ) «ուտելիք, կերակուր»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bhug- «վայելել» *u-ից հետո քմայնացած *g-ի (*g'-ի) *g'>տ անցման համար
հմմտ. *trəg-> արատ (արած-ել), *bhrg'uo- > բարտի եւ նույնիսկ *g'əlou- «տալ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բտել, բտկան, բտոց, խոտաբուտ, խոզաբուտ, ընդաբուտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. բոյժ (բուժ)
հ. հնդ. bhoga «վայելում»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 487
Էջ 140, սյունակ 1 Էջ 140
ԲՈՒՏ II «եկեղեցական վերատեսուչ»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. bud
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 487-488
Էջ 140, սյունակ 1 Էջ 140
ԲՈՒՏ III «լիրբ, աներկյուղ, անհավան» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Էջ 140, սյունակ 1 Էջ 140
ԲՈՒՏՍՓԱՐԻՍ «կռապաշտ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. butparast
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 488
Էջ 140, սյունակ 1 Էջ 140
ԲՈՒՐԳՆ (-գան, -գունք, -գանց) «բուրգ, աշտարակ»
Փոխառություն
Աղբյուր՝ ուրարտ. burgana (ավելի քիչ հավանական է)
-ն-ի պատճառով ավելի քիչ հավանական է աղբյուր համարել ասոր. burga-ն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բրգաձեւ, բրգանման
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 432; H. AG 392; Աճ. ՀԱԲ 488
Էջ 140, սյունակ 1 Էջ 140
ԲՈՒՐԴ(-) (բուրդ, -ոյ) «մաս, կտոր, պատառ», «բուրդ, գեղմ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bherdh- «կտրել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բրդել, բրդոն, ջարդ(ու)բուրդ, բրդեայ, բրդեղէն, բրդագործութիւն, բրդ(ա)գզել, բրդեղ
Նոր՝
բրդոտ, բրդոտել, բուրդիկ, բրդալի, բրդաճանճ, բրդակալել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. bardhaka «կտրելուկ, խուզելուկ»
հուն. πέρθω, πορθέω «քանդել, ավերել, ամայացնել»
հ. իռլ. bard «եզր»
Էջ 140, սյունակ 1 Էջ 140
ԲՈՒՐԴԱՍՏԻՂԱԼԻՆՈՍ (բուրդամուլալինոս) «մի տեսակ գինի»
Փոխառություն
Հունարեն բառակապակցության՝ արաբերեն տառադարձության աղավաղված ձեւ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 489
Էջ 140, սյունակ 1 Էջ 140
ԲՈՒՐՀԱՆ (պուրխան) «հիվանդության ճգնաժամ, նոպա»
Ստուգաբանություն
Էջ 141, սյունակ 1 Էջ 141
ԲՈՒՀՐԱՆ
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. buhrān
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 489