Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ագ» որոնման արդյունք՝ 4294 բառահոդված
· Էջ 161 / 430
ԾՄԱԿ
(-ի, -աց)
«ծմակ, ստվերոտ տեղ»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *tem-
«մութ»
Առայժմ հնչյունաբանորեն անբացատրելի է նմանությունը հնդեւրոպական *t-ով սկսվող *tem- «մութ» արմատից ծագող բառերի հետ, որ նկատվում է նաեւ ծմրիլ բառի դեպքում. սա զուգահեռ է թմրիլ բառին, որ ծագում է հնդեւրոպական *tem- «շփոթված, թմրած» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծմակային,
ծմականիստ,
ծմականալ,
ծմակին,
ծմակեցուցանել,
ծմակեցուցիչ,
անծմակ
Տե՛ս նաեւ
ԾՄՐԻԼ
«լքվել, վհատվել, տխրել»
Անստույգ (՞)
հ.-ե. արմատ՝ *tem-
«շփոթված, թմրած»
Կապ ունի՞ թմրիլ բառի հետ, որ ծագում է հնդեւրոպական *tem- «շփոթված, թմրած» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծմրաբարձ,
ծմրդել
Տե՛ս նաեւ
ԾՆԳՈՐԾ
(ծագործ)
««խորշ» (ԲՀ. իմա՛ «արգանդ. ծնագործարան»)»
Ստուգաբանություն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 464
ԾՆՃԱԼ
««ճնճճրել» կամ «երեւալ» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ:
ԾՆԿԻԼ
(ծնգիլ)
«ծյուրվել, թուլանալ, մաշվել»
Ստուգաբանություն (թերեւս)
ծունկ բառից կազմված՝ որպես «ծնկի գալ»՝ իմաստի հետագա երանգավորմամբ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծնկոտ,
ծնկանալ,
ծնգրտիլ
Տե՛ս նաեւ
ԾՆՔԵԼ
««դրոշմել, հաստատել» (ԲՀ)»
Ստուգաբանություն (թերեւս)
կնքել բառի շփոթագրությունը:
Տե՛ս նաեւ
ԾՈՄ
(ուշ՝ -ոյ)
«պաս (պահք), պասի (պահքի) տեսակ (օրը մեկ անգամ ուտելը)»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. sōm(ā)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծոմել,
ծոմական,
ծոմապահք,
ծոմապահություն,
ծոմագան
Մատենագիտություն
H. AG 306;
Աճ. ՀԱԲ 467
ԾՈՆ
«մի բույս (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
Անստույգ բառ:
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։