Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՔԱՌԱՍՈՒՆ
(-ի)
«քառասուն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Բնիկ հնդեւրոպական բառ, որի նախաձեւը ամբողջությամբ չի վերականգնվում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քառասնամեայ,
քառասներորդ,
քառասներ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
catvārinśát
պրս.
čahl
լատ.
quadrāgintā
գերմ.
vierzig
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 556
ՔԱՒ
«մեղքի թողություն, քավում, ներում, սրբացում»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kau-
«զգուշանալ»
Այս արմատը կապված է *skeu- «դիտել, նկատել» նախաձեւի հետ, որի *-sk' աճականով տարբերակից ծագում է հայ․ ցոյց բառը (*skeu-sk' > ցոյց)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քաւել,
քաւութիւն,
քաւչապետ,
մեղսաքաւիչ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
caveo
«զգուշանալ, հսկել, պահպանել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 566
ՔԱՒԴԵԱՅ
(-ի)
(քօղեայ)
«աստղագետ, գուշակ, հմայող»
Ստուգաբանություն ()
Նույնն է քաղդեայ բառի հետ, բայց ղ > ւ հնչյունափոխությունը այլ զուգահեռներ չունի։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 566
ՔԱՓՈՒՐ
(կափուր)
«կծու հոտով բյուրեղային մի նյութ (մալայական, ինդոնեզիական եւ ճապոնական ինչ-որ ծառից ստացվող)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրս. kāfūr
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 567
ՔԱՔԱՆԱԶ
(քաքնիջի, քակոնիճ, քան-քանաճ, քաքունիճ)
«հակոբուկ, մի տեսակ շնխաղող»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. kākunaj
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 568
ՔԵՐԹ
(քերդ, քերթ, քերփ, քերուփ)
«քերթում, քերթելը»
Ստուգաբանություն ()
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քերթել,
քերթող,
քերթուած,
քերթել,
քերփել,
քերուփիլ
ՔԵՐՏՐԴԱՆ
(քեսարդան)
«վերծանող»
(ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՔԻԹ
II
(-ի, -աց)
«քիթ, ծայր, ցցված մաս»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քթափող,
մեծաքիթ,
նրբաքիթ,
չափքիթ,
քքատ,
քքախոտ
ՔԾԻՆ
«քծնանք, շողոքորթութիւն»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քծնիլ,
քծնութիւն,
քծնումն,
քծնաբան,
քծնի
ՔՆԹՈՆՑ
«փողի կնճիթի վրայի կնճիռ, ոլորք»
Ստուգաբանություն ()
թերեւս կապ ունենայ քիթ (քնթ) բառի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քնթոնեցուցանել
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։