Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եւ» որոնման արդյունք՝ 4539 բառահոդված
· Էջ 160 / 454
ԻՄԱԼԱԿԵԼ
(իմալակեալ ձեւում)
«փափկել»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. μαλακός
«փափուկ, կակուղ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 241
ԻՄԱՆԱԼ
«իմանալ, հասկանալ, խորհրդածել, զգալ, կարծել, ենթադրել, հնարել, նիւթել»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *em-
«վերցնել»
Մեյեն (Meillet, MSL 8, 280) բխեցնում է *men- «մտածել» արմատից՝ ի-ով, բայց իմանալ-ի խոնարհումը նման է -ան ածանցով բայերի խոնարհմանը՝ -անամ եւ -ացայ ձեւով, որ ենթադրում է իմ- արմատ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իմանալի,
իմանող,
անիմանալի,
դժուարիմանալի,
իմաստ,
իմաստակ,
իմաստապէս,
իմաստասէր,
իմաստասիրել,
իմաստասիրութիւն,
իմաստաւոր,
իմաստութիւն,
իմաստուն,
անիմաստ,
իմաց,
իմացումն,
իմացութիւն,
իմացուած,
իմացողութիւն,
դժուարիմաց,
անիմաց,
խորհրիմաց,
յառաջիմաց,
լաւիմաց,
իմայ,
անիմայ,
երկիմայ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
emō «գնել, ձեռք բերել»
հ. խոլ.
em «վերցնել, ընդունել»
լիտվ.
imti «վերցնել»
հ. սլ.
imēti «վերցնել, ունենալ» (ըստ Շեֆտելովիցի եւ Պեդերսենի)
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 122, 165;
MSL 280
ԻՄԷՆ
«այս»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
Կեղծ բառ, որ այլ ձեռագրերում կա իմն այս, այլ իմենայս, իմէն այս ձեւերով՝ «իմաստանալնարս» մեկնութեամբ.
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 376
ԻՄՈՎՍԱՆՆ
«իմ տկար կարողութեամբ, ուժերս ներածին չափով»
Ստուգաբանություն
Կազմուած է իմով+ս+ան-ն ձեւով, ինչպէս իւրեանցանն․ հետագայում համաբանութեամբ կազմուել են մերովսանն, ձերովսանն, իւրովսանն ձեւերը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մերովսանն,
ձերովսանն,
իւրովսանն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 242
ԻՆԳՐԷ
(ինկրէ)
«մի տեսակ հալուէ»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ պ. igar
(թերեւս)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 243
ԻՆՁ
(-ու)
(ինձ, ինճ, ունձ, ուձ)
«կատուազգի գիշատիչ կենդանի, հովազ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *simgh-
հայ-հնդկական զուգաբանութիւն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ընձենի,
ընձուղտ,
ընձախոտ,
ուղտինձ
Նոր՝
ընձառիւծ, ընձենատուր
ընձառիւծ, ընձենատուր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
sinhá «առյուծ»
Մատենագիտություն
H. AG 450;
Աճ. ՀԱԲ 243
ԻՆՆ
(-ունք (իննունք), -ունց, -ուք (-ամբք), ուշ՝ ինան(ն), յինան)
«ինը»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *enun-
(անմիջական նախաձեւ՝ *eneun, *neun-)
ձեւերի կողքին
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իննամսեայ,
իններորդ,
իննետասան,
իննուտասան,
իննեքեան,
իննհարիւր
Նոր՝
իննամեակ
իննամեակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
náva
ավ.
nava
հուն.
εννέα
գոթ.
niun «9»
Մատենագիտություն
H. AG 450;
Աճ. ՀԱԲ 243-244
ԻՆՆՍՈՒՆ
(-ի, -ից)
«իննսուն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *enun-k'ontə
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իննսնամեայ,
իննսնամեան,
իննսնեմեան,
ըննսունամեայ,
իննսներորդ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ενενήκοντα (εννηκοντα)
լատ.
nona ginta
ռուս.
девяносто
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 244
ԻՆՏՈՒՆ
««ի ծիստանի» (ի ծխան) կամ ի խաշղանի» (ԲՀ)»
Ստուգաբանություն
Տուն բաղադրիչով հոլովաձեւ՝ աղաւաղուած մեկնութիւններով
ԻՆՔՆ
(-եան (ուշ՝ ընթ-))
«ինքը»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *sue-
«անդրադարձ դերանուն»
(անմիջական նախաձեւ՝ *s(e)ue-)
քե-հիմքից
Կազմուած է բնիկ հնդեւրոպական քե-հիմքից (*sue- (*s(e)ue- անդրադարձ դերանուն)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
այսինքն,
ինքնին,
ինքնեակ,
ինքնեկ,
ինքնանեղել,
ինքնակալ,
ինքնաբաղխ,
ինքնակամ,
ինքնիշխան,
ընթնագիր,
ընթնի
Նոր՝
ինքնագոհ, ինքնավարութիւն, ինքնավստահ
ինքնագոհ, ինքնավարութիւն, ինքնավստահ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
իւր «իր, յուր» (<*seuoro-)
հ. հնդկ.
svá
ավ.
hva «իր, յուր»
լատ.
suus
ռուս.
свой «իր, յուր»
Մատենագիտություն
Pok. IEW 882
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։