Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված
· Էջ 160 / 764
ԴԱՍՏԱ
«տրցակ, կապոց»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. dasta
«տրցակ, կապոց»
Զուգաբանություններ այլ լեզուներում
թրք.
dasta
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 626
ԴԱՍՏԱԿ
(ուշ` -աց)
«դաստակ, թաթ, ձեռք, տրցակ, կապոց, սրի կոթ, երախակալ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. dastak
Աղբյուր՝ պ. dasta
իրանական աղբիւրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դաստակետող,
երկայնադաստակ
Մատենագիտություն
H. AG 135;
Աճ. ՀԱԲ 626
ԴԱՍՏԱԿԵՐՏ
(-ի, -ից, -աց)
«ձեռակերտ շէնք, գիւղ, ագարակ»
Փոխառություն
Աղբյուր՝ հ. պ. dastakrta
իրանական աղբիւրից
Մատենագիտություն
H. AG 135;
Աճ. ՀԱԲ 627;
Ջահ. ՀԼՊ 522
ԴԱՍՏԱՉԱՔ
«ծեծափայտ, ծեծի գաւազան»
Փոխառություն
պարսկերէնից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած (dasta-čōb աղաւաղվա՞ծ)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 627
ԴԱՍՏԱՊԱԿ
«թխուածք, խմորեղէն (՞)»
Փոխառություն (՞)
հ.-ե. արմատ՝ *peku-
«եփել, թխել»
(անմիջական նախաձեւ՝ *pak-)
Աղբյուր՝ իրան. dasta-
«ձեռք»
Աղբյուր՝ իրան. *pak-
«եփել, թխել»
իրանական աղբիւրից` dasta- «ձեռք» եւ *pak- (< հ.-ե. *peku-) «եփել, թխել»
Մատենագիտություն
Bailey, DKS 199
ԴԱՍՏԱՊԱՆ
(-ի)
«երախակալ, սրի կոթ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. dastpānak
«աքցան, ունելի»
Աղբյուր՝ պ. dastbāna
«ձեռնոց»
իրանական աղբիւրից («ձեռք պահող» ընդհանուր իմաստից)
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ.
dastpānak «աքցան, ունելի»
պ.
dastbāna «ձեռնոց»
ԴԱՍՏԱՌԱԿ
(-ի, -աց)
«ջնջոց, սրբիչ, անձեռոցիկ, ձեռքի սրբիչ, ոտքի սրբիչ, թաշկինակ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. *dastārak
իրանական աղբիւրից
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
dastār
քրդ.
dastruk
քրդ.
desrók
Մատենագիտություն
H. AG 135;
Աճ. ՀԱԲ 627
ԴԱՍՏԱՌԱՉԱՅ
«թաշկինակ, ծածկոց»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. dastārča
«թաշկինակ, ծածկոց»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 628
ԴԱՍՏԱՐԱԿ
«ոսկրածուծ (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
Աճառեանը (ՀԱԲ 1, 628) եզրակացնում է «ոսկրածուծ» իմաստը «Եւ այլք` ի ջերմ հողմոյ եւ ի ցրտոյ, որ մտաներ ի դաստարակ ոսկերացն նորա եւ չորացուցանէր զձեռսն» հատուածից, սակայն կարելի է հասկանալ «ձեռքի ե...»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 628
ԴԱՍՏԱՔԱՐ
«վարպետ, արվեստագետ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. dastkār
«վարպետ, արվեստագետ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 628
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։