Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
-ԵԱԼ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-lo-
(անմիջական նախաձեւ՝ *-isālo-)
աորիստի *-is-ā- մասնիկով
Դերբայական այս ածանցը ծագում է հ.-ե. *-lo- ածանցից՝ աորիստի *-is-ā- մասնիկով՝ *-isālo->հայ. սեռ. -ոյ: *-lo-ն դերբայական արժեքով զարգացել է նաեւ սլավոնական եւ բոխարական լեզուներում:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. սլավ.
несль
«տարած (տարեալ)»
Տե՛ս նաեւ
-ԻԼ
«կաթիլ, տեսիլ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-lo-
ածանց
Եթե նկատի ունենանք տեսիլ բառի տես- հիմքի հնդեւրոպական ծագումը, ապա հավանական կլինի -իլ-ը բխեցնել հ.-ե. *-lo- ածանցից՝ նախորդ -ի ձայնավորով: Հմմտ. նաեւ առանձին չգործածվող խնծիղ (խինձ-խնդո), տորմիղ (*տորմ/տարմ):
-ԻՍՏ
(տե՛ս -աստ, -եստ, -ուստ)
«հանգիստ (հմմտ. հանգ-չ-իլ)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-sti-
նախորդող *-ī-ով
ածանցից` նախորդող *-ī-ով, ընդ որում հանգիստ բառի մէջ ի-ն արմատական է` *-kʷī-> գի-` *-kʷ-ի ձայնեղացմամբ *-n-ից յետոյ.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանգիստ
Տե՛ս նաեւ
-ՈՒՐ
(հմմտ -ար, -իր, -որ)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-ro-
նախորդող համաբանական կամ *-ծ-ից ծագող -ու-ով
Ծագում է հ.-ե. *-ro- ածանցից՝ նախորդող համաբանական կամ *-ծ-ից ծագող -ու-ով (հմմտ. թաքուր-թարթափուր եւ *bhlo-ro > բլուր)։ սլուր-ի հիմքը հավանաբար *սուլ-ն է, որ պահպանվել է սլաք բառի մեջ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թափուր,
թարթափուր,
թաքուր,
սլուր,
բլուր
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։