Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 766 բառահոդված (էջ 16/77)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 148, սյունակ 1 Էջ 148
ԳԱՅԻ(Ո)Ս (գայի(ո)սութիւն բառում) «բյուզանդական պալատական մի պաշտոնյա»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ լատ. Gaius
հատուկ անվան հասարակ մի գործածություն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գայի(ո)սութիւն
Էջ 148, սյունակ 1 Էջ 148
ԳԱՅԼ (գայդ, գել, գէլ), -ոյ «գայլ (կենդանի), ձիու կոշտ սանձ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ulkʷo- «գայլ» (անմիջական նախաձեւ՝ *ulkʷio-) հիմքից
Նկատի ունենալով հնչյունական դժվարությունները՝ ոմանք համեմատում են կելտական բառերի հետ (հ. իռլ. fdel, գալլ. vailo (անձնանուն) որպես հայ-կելտ. զուգաբանություն՝ *uailo-՝ *uai- ձայնարկությունից)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գայլանալ, գայլենի, գայլախազ, գայլակորիւն, գայլառ, գալառ, գայլագռաւ, գայլահալած, մարդագայլ, շնագայլ, գայլխոտ, գայլախոտոր, գայլասոխ, գայլթաթ, գայլուկ, գայլվիզ, գայլականջ, գայլու ականջ, գայլաթուր, գայլու թուր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
vṛka
հուն.
λύκος
լատ.
lupus
գոթ.
wulfo
հ. սլավ.
vlьkъ
«գայլ»
Մատենագիտություն
H. AG 431; Աճ. ՀԱԲ 512; Pok. IEW 1111
Էջ 149, սյունակ 1 Էջ 149
ԳԱՅՌ-ԵԼ (-ալ, գառ-ել, գառ-իլ) «պառկել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ghaid- «կանգ առնել, հապաղել»
կապ ունի լատ. haereō «կախված լինել, մնալ, հապաղել» եւ լիտվ. garšti «հապաղել» բառերի հետ, որոնց համար վերականգնվում է հնդեւրոպական *ghaid- արմատը (Pok. IEW 1, 410) (գայռ < *uaisro-), բայց սրանց կապը կասկածի տակ է առնվում (Fraenkel, LEW 129):
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
haereō
«կախված լինել, մնալ, հապաղել»
լիտվ.
garšti
«հապաղել»
Մատենագիտություն
Pok. IEW 410; Fraenkel, LEW 129
Էջ 149, սյունակ 1 Էջ 149
ԳԱՆԳԱԼ «կատակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. gangal
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 515
Էջ 151, սյունակ 1 Էջ 151
ԳԱՏԱԿ «հասակ» (բբ)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. gadd «չափ, հասակ»
թերեւս արաբ. gadd «չափ, հասակ» բառից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 520 (կասկածով)
Էջ 152, սյունակ 1 Էջ 152
ԳԱՐԻԿՊԵՏ «պարսկական պետական մի աստիճան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
Աճառյանը (ՀԱԲ 1, 522) հնարավոր է համարում նույնացնել կողպետ բառի հետ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 522
Էջ 154, սյունակ 1 Էջ 154
ԳԴԱԿ -ի, -աց (՞) (գտակ, քդակ) «գլխարկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. *goudak
փոխատու լեզու՝ իրան. goud «ծածկել»
որտեղից նաեւ՝ վրաց., ճան., մեգր. kudi, այլեւ՝ հայ. գուտի (տե՛ս)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գտակակարոց, գդակագործ, գդակակար, գդակավաճառ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 529-530; Գ. Ասատրյան, «Իրան-Նամե» 42
Տե՛ս նաեւ
Էջ 154, սյունակ 1 Էջ 154
ԳԵԼ (գէլ «ծուռ») «ոլորված, պիրկ, ծուռ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uelu- «պտտել, որորել» (անմիջական նախաձեւ՝ *uel-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գելուլ, գելանիլ, գելումն, գելոց, գելարան, գելակի, գելաքար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ειλύω
«փաթաթել, ծածկել»
լատ.
volvō
«ոլորել, գլորել»
լատ.
volumen
«ոլորք, գալար»
հ. հնդկ.
valati
«պտտվում է»
հ. հնդկ.
valaya
«շրջան»
հ. հնդկ.
valitá
«շրջված, ծռած»
ռուս.
вал
«ալիք, պատնեշ»
ռուս.
валять
«թավալել»
ռուս.
валить
«գլորել»
Մատենագիտություն
H. AG 433, 435; Աճ. ՀԱԲ 530-531; Pok. IEW 1140
Տե՛ս նաեւ
Էջ 154, սյունակ 1 Էջ 154
ԳԻԼ I (գիղ-) «գլորվելը»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uēl- «պտտել, գլորել» (անմիջական նախաձեւ՝ *uel-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գլել, գլաթաւալ, գլումն, գլան, գլոր, գլորել, գլորակում, գլորումն, գլտոր, գլտորել, մղտագիլ, թաւալագլոր, խաղագլոր
Տե՛ս նաեւ
Էջ 154, սյունակ 1 Էջ 154
ԳԻԼ II -ի, -աց «քար»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uēl- «պտտել, գլորել» (անմիջական նախաձեւ՝ *uel-)
այլեւ գել-ի տակ բերված օրինակները։
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս.
валун
«գլաքար»
Տե՛ս նաեւ