Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՍԱՒՈՐԴ
-ի, -աց
«վերնակողմ, բարձունք»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
-որդ-ը վերջածանց է:
ՍԱՓԻԶ
«եզր, եզերք»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Արդյո՞ք -իզ-ը վերջածանց է:
ՍԱՓՈՐ
-ոյ
«սափոր»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
փոխատու լեզու՝ ակկադ. šappu(m)
«մի չափ, աման, մետաղյա աման»
Հազիվ թե կապ ունենա ակկադ. šappu(m) «մի չափ, աման, մետաղյա աման» բառի հետ՝ -որ վերջածանցով:
ՍԵԼԵՄՈՒԿ
«մի բույս»
(բբ.)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
-ուկ-ը թերեւս վերջածանց է
ՍՈՃԻ
(շոճի)
«վայրի պիստակենի, սոճի»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
-ճի վերջածանցը առկա է նաեւ փիճի եւ նոճի բառերում, բայց անբացատրելի են մնում սո-, փի- եւ նո- տարրերը
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 241
ՍՈՅՆ
(սորին, սմին, սովին/սովիմբ, սոքին, սոցին, սոցուն/սոցունց, սոքիմբք, սոքամբք/սովիմբք)
«նույն, սույն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմված է սա ցուցական դերանունից՝ -ին վերջածանցով։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 242
Տե՛ս նաեւ
ՍՊԱՌ
«վերջ, սպառում»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. *spar
փոխատու լեզու՝ մ. պ. spur
Իրանական փոխառություն.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սպառել,
սպառիչ,
սպառազեն,
սպառուած,
անսպառ,
շնչասպառ
Մատենագիտություն
H. AG 239;
Աճ. ՀԱԲ 260-261
ՍՏՈՐ
-ի, -ից, -եւ
«տակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *post-
«անմիջապես հետո»
(անմիջական նախաձեւ՝ *postor-)
*post- «անմիջապես հետո» արմատից: Ավելի քիչ հավանական է բխեցնել *ster- «տարածել, ցրել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստորին,
գետնաստոր,
ստորնեայ,
ստորանալ,
ստորոտ,
ստորացում,
ստորաքարշ,
ստորացուցիչ,
ստորաբաժանել,
ստորագրել,
ստորադասել,
ստորակետ,
ստորայսոյզ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
posterus
«հետագա»
հուն.
ύστερος
«վերջին»
Մատենագիտություն
Pok. IEW 814
ՎԱԽՃԱՆ
-ի, -աց, ուշ` նաեւ -ից
(վաղճան, վաղջան)
«վախճան, վերջ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վախճանիլ,
անվախճան,
դիւրավախճան,
երագավախճան,
նախավախճան
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։