Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 226 բառահոդված (էջ 16/23)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 607, սյունակ 1 Էջ 607
ՈՐԻՑՍ (ԲՀ) «կրճիմն կամ պահանակ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ:
Էջ 607, սյունակ 1 Էջ 607
ՈՐՄ(Ն) (-ոյ) «պատ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ark- «պաշտպանել, փակել, կողպել» (անմիջական նախաձեւ՝ *orkmō-) *ark- արմատի մի տարբերակն է
Բնիկ հնդեւրոպական՝ *orkmō-` *ork- արմատից, որ *ark- «պաշտպանել, փակել, կողպել» արմատի մի տարբերակն է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որմզդորմայն, որմածակ, որմածեպ, որմայեց, որմաշէն, որմարգել, միջնորմ, քաղաքորմ, բաբորմ, որմնադիր, որմնախորշ, որմնանկար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
արգել-ք
հուն.
ἀρκέω
«պահել, պաշտպանել, դիմադրել, հետ մղել»
լատ.
arceo
«փոխել, ...»
Էջ 616, սյունակ 1 Էջ 616
ՊԱԽԱՐԱԿԵԼ (պահարկել) «պախարակել»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
Արմատը թերեւս փոխառություն է իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պախարականք, պախարակութիւն, անպախարակելի
Էջ 616, սյունակ 1 Էջ 616
ՊԱԽՈՒՑ (պախոյրց, պախուրց, պախցոյք, պահուց) (-ոյ) «սանձ, երասանակ»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *pak- «կապել» որպես ինչ-որ centum լեզվի ներդրում
Ծագումն անհայտ է: հնդեւրոպական *pak- «կապել» արմատի հետ կապը կասկածելի է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պախուցաթափ, պախուրցկոթ, պահրացի
Էջ 616, սյունակ 1 Էջ 616
ՊԱԿԱՌ (պահառ) «մեծ աման»
Ստուգաբանություն (անստույգ)
տակառ-ի սխալագրությունը
Էջ 617, սյունակ 1 Էջ 617
ՊԱՀ I (պարհ) (-ու) «պահում, պահպանություն, պահպանության մեկ հերթ, երեք ժամ, պահ, ժամանակամիջոց, կարճ ժամանակ, մեկ ժամ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *pahr
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պահել, պարհել, պահունք, պահայոյզ, պահանորդ, պահարկել, պահեստ, պահնակ, անպահ, գիշերապահ, շաբաթապահ, դժուարապահ, տեղապահ, գանձապահ, ժամապահ, խորհրդապահ, կողմնապահ, թիկնապահ, դռնապահ, անասնապահ, անասնապահութիւն, անվերապահ, անվերապահօրէն
Զուգաբանություններ այլ լեզուներում
պրթ.
pahr
«պահպանութիւն»
մ. պ.
pās
«պահակ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 9; Ջահ. ՀԼՊ 539
Տե՛ս նաեւ
Էջ 617, սյունակ 1 Էջ 617
ՊԱՀ II ««լավ, պատշաճ» (ԲՀ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
պահ արմատի մի առումը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պահապետ
Էջ 617, սյունակ 1 Էջ 617
ՊԱՀԱԿ (պարհակ) ««պահակ, պահապան» (պարհակ «բերդ»)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *pahrak
կազմված է նախորդ պահ բառի աղբյուր pahr-ից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պահակել, պահակափող, անպահակիլ, տարապարհակ, դառնապարհակ, պահականոց, պահակութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
պրթ.
pahrak
Մատենագիտություն
H. AG 217; Աճ. ՀԱԲ 10-11
Տե՛ս նաեւ
Էջ 617, սյունակ 1 Էջ 617
ՊԱՀԱԿԱՊԱՆ (պարհակապան «բերդապահ», պարեկապան «պահնորդ») «պահակ, պահապան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *pāhrak-pān
Մատենագիտություն
H. AG 218; Աճ. ՀԱԲ 11
Տե՛ս նաեւ
Էջ 617, սյունակ 1 Էջ 617
ՊԱՀԱԿԵՐ «պահող, խնամող»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *pahrkar
հմմտ. պահ եւ -կեր, -կար- (ածանց)