Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 293 բառահոդված (էջ 16/30)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 431, սյունակ 1 Էջ 431
ԿՌՆՁԻԼ I (կռունճ) (բրբ.) «կծկվել, կուչ գալ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ger- «պտտել, ոլորել» (անմիջական նախաձեւ՝ *g(ē)rēngh-)
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *g(ē)rēngh-` *ger- «պտտել, ոլորել» արմատից։
Զուգաբանություններ այլ լեզուներում
գ.
kringeln
«գալարվել, ոլորվել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 672
Էջ 431, սյունակ 1 Էջ 431
ԿՌՆՁԻԼ II «կծկվել, կուչ գալ, գալարվել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ger- «պտտել, ոլորել» (անմիջական նախաձեւ՝ *g(ē)renk'e-)
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *ger- «պտտել, ոլորել» արմատից՝ *g(ē)renk'e-։ Աճառյանը (ՀԱԲ 2, 672) բխեցնում է *grengh- արմատից, որ չէր կարող տալ կռնձիլ (հմմտ. կռնճիլ)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
գ.
kringeln
«գալարվել, ոլորվել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 672; Ջահ. ՀԼՊ 126
Էջ 431, սյունակ 1 Էջ 431
ԿՈՌՈՒՆՉ (բրբ.) «որմնաբույս, պատեղիճ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ger- «պտտել, ոլորել» (անմիջական նախաձեւ՝ *g(ē)reuenk'o-)
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *g(ē)reuenk'o-` *ger- «պտտել, ոլորել» արմատից, որից նաեւ՝ հայ. կռնձիլ «կծկուել, կուչ գալ, գալարուել»։
Տե՛ս նաեւ
Էջ 432, սյունակ 1 Էջ 432
ԿՍԱՊԻԼ «կծկվել, կուչ գալ (օձի մասին)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *geu- «ծռել, կամար կազմել» (անմիջական նախաձեւ՝ *gud-) + -ապ հին վերջածանց
արմատից (+ -ապ հին վերջածանց)
Զուգաբանություններ այլ լեզուներում
նորվ. բրբ.
kyta
«սապատ, ուռած ծալք»
հ. վ. գ.
kauzen (= kauern)
«կծկվել, պպզել»
Էջ 433, սյունակ 1 Էջ 433
ԿՏՈՒՏԵԼ «կծկվել, գալարված նստել (օձի մասին)»
Ստուգաբանություն ()
հ.-ե. արմատ՝ *geu- «ծռել, կամար կազմել» (անմիջական նախաձեւ՝ *gud-)
Կրկնավոր ձեւ՝ կտ- արմատից, որ հավանաբար առկա է նաեւ կտուտիլ բայի մեջ, այսինքն՝ ծագում է հնդեւրոպական *gud- ձեւից՝ *geu- «ծռել, կամար կազմել» արմատից։
Էջ 435, սյունակ 1 Էջ 435
ԿՐՃԵԼ I (կճել) «կրճատել, կարճացնել»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան.
Արմատը, հավանաբար, նույնն է կարճ-ի հետ, որ ծագում է իրանական աղբյուրից (տե՛ս)։ կճատ ձեւը կամ կրճատ-ից է, կամ առանձին ավանդված կոճատ-ից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կրճատ, կրճատութիւն, կրճատել
Տե՛ս նաեւ
Էջ 438, սյունակ 1 Էջ 438
ՀԱԶՈՐ (հազորան, հազուրան) «սինձի պտուղ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. xazūrā
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 8
Էջ 438, սյունակ 1 Էջ 438
ՀԱԼԱԾԵԼ ««հալածել, քշել» (մ. հ. «չարչարել, նեղացնել, վաստակել»)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pel- «քաշելով կամ հրելով շարժել, քշել»
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *pel- «քաշելով կամ հրելով շարժել, քշել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հալածական, հալածանք, հալածիչ, հալածումն, դիւահալած, անհալածելաւ, ինքնահալած, խարազանահալած, ձիահալած, կենդանահալած, սրտալածել, տարալածել
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
pello
«հրել, քշել»
հուն.
πάλλω
«թափահարել»
Էջ 439, սյունակ 1 Էջ 439
ՀԱԿՋՆԵԼ (հակճնել) «վիճել, վիճաբանել»
Ստուգաբանություն ()
Կազմված է հակ- նախածանցից եւ ջնել (ճնել) բայից, որ առանձին չի ավանդվել
Էջ 440, սյունակ 1 Էջ 440
ՀԱՃԱՐ I -ոյ (բ. աճար) «հաճար (հացաբույս)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ad- «հաճար» (անմիջական նախաձեւ՝ *ades/ados-) *-io- ածանցով՝ *adio -> ած- (+ -ար ածանց)
նախաձեւի *ad- արմատից՝ *-io- ածանցով՝ *adio -> ած- (+ -ար ածանց)։ Կովկասյան մերձիմաստ ձեւերը, որոնք Աճառյանը (ՀԱԲ 3, 15-16) կասկածով դիտում է որպես հայերենի աղբյուրը, պետք է համարել հայերենից փոխառված
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
ador
«հաճար»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 15-16