Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԲՈՀ
I
(բոխ-)
«լորձունք, թուք (՞)»
Բնաձայն (՞)
Պատկերաւոր-բնաձայնական կազմութիւն: Հաւանաբար սրա հետ նոյնն է ԲՀ-ի բոհ «նիւթ կամ բոռ» (ուղղելի է «հիւթ կամ թուք») բառը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բոհբոհել,
բոհբոխել
ԲՈՂԿ
«բողկ»
Բնիկ հնդեւրոպական
նույն ծագումն ունի, ինչ բող բառը՝ աճած կ-ով։ Ի՞նչ հարաբերություն ունի սեմական ձեւերի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բողկակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ակկադ.
puglu(m)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 465
Տե՛ս նաեւ
ԲՈՅՍԲՈՒՍԻԼ
««խառնակվել, խռովվել» (՞)»
Անստույգ (՞)
եթե կապ չունի բոյս բառի հետ, ապա թերեւս պետք է ուղղել, ինչպես կարծում է Աճառյանը (ՀԱԲ 1, 476), խոյսխուսիլ։
Մատենագիտություն
ՀԱԲ 476
ԲՈՐԵՆԻ
(-ի, -ից)
(բորեան, բորայ, բորէ)
«բորենի, մարդագայլ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bher-
«փայլուն, թխասպույր»
(անմիջական նախաձեւ՝ *bhor-)
+ենի ածանց
*-n-ով կազմության համար (հայերենում հետագայում ձեւափոխված)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
bhalla-
հ. վ. գերմ.
bero «արջ»
ավ.
bawri «կուղբ, ջրշուն»
լիտվ.
beras «աշխետ, շագատ»
ավ.
bawraini «կուղբ, կղբային»
հուն.
φρύνη, φρύνος «խլուրդ, գորտ»
լատ.
fibrinus «կղբային»
հ. վ. գերմ.
brun «շագանակագույն»
պրուս.
brunse «մի տեսակ ձուկ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 476
ԲՈՒԹԱԿ
II
«նվագարանի բանալի»
Ծագումն անհայտ է (թերեւս)
թերեւս կապ ունենա բույթ բառի հետ
Տե՛ս նաեւ
ԲՈՒՆ
(-ի, -աց, հզվդ. -ոյ, -իւ)
«ծառի բուն, կոթ, հիմք, հիմնամաս, բուն, հիմնական, սկիզբ, ծագում, եզր, վերջ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ մ. պ. bun
Փոխառության աղբյուր՝ պ. bun
Հնարավոր է բաղադրություն բնիկ հնդեւրոպական *bhuno-ից ծագող ձեւի հետ (*bheu- «աճել» արմատից, որից՝ բոյն, բոյս), ինչպես ցույց է տալիս -ոյ հոլովումը, եթե սա համաբանական չէ։ Պոկոռնին համարում է բնիկ հնդեւրոպական։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բնակ,
բնիկ,
բնութիւն,
բնական,
բնաբարձ,
բնադիր,
բնածին,
բանիբուն,
նիզակաբուն,
միաբուն,
համաբնեայ,
ողորմաբուն,
բնագէտ,
բնագիտութիւն,
բնականոն,
բնատուր,
բնոյթ,
բնութագիր,
բնութագրութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 484;
H. AG 123;
Աճ. ՀԱԲ 483-484;
Pok. IEW 177
Տե՛ս նաեւ
ԲՈՒՌՆ
II
«բուռն, ուժգին, սաստիկ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
կապ չունի բուռն «ձեռքի բուռ» բառի հետ եւ առանձնացված է մեր կողմից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
bhurni- «բուռն, սաստիկ, ուժգին»
հուն.
φυρμός «իրարանցում»
ալբ.
burme «լիահասուն»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 160
ԲՈՒՍ
«բեղմնակի, ձու»
Ծագումն անհայտ է
կապ ունի հնդեւրոպական *bheu- «աճել» արմատի հետ, որտեղից՝ բոյս (*bhuk- > բուս)
ԲՈՒՏ
I
(բութ)
«ուտելիք, կերակուր»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bhug-
«վայելել»
*u-ից հետո քմայնացած *g-ի (*g'-ի) *g'>տ անցման համար
հմմտ. *trəg-> արատ (արած-ել), *bhrg'uo- > բարտի եւ նույնիսկ *g'əlou- «տալ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բտել,
բտկան,
բտոց,
խոտաբուտ,
խոզաբուտ,
ընդաբուտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
բոյժ (բուժ)
հ. հնդ.
bhoga «վայելում»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 487
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։