Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 253 բառահոդված (էջ 16/26)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 399, սյունակ 1 Էջ 399
ԿԵՂՕԹ (կաղօթ) «անտաշ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ
Էջ 399, սյունակ 1 Էջ 399
ԿԵՆ(Դ)ԵՇ (կեղէշ, կշեռ) «նիզակ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 399, սյունակ 1 Էջ 399
ԿԵՆԴՐՈՎՆ (կենտրովն, կենդրոն, կենտրոն, կեղրոն) «կենտրոն»
Ստուգաբանություն ()
Էջ 403, սյունակ 1 Էջ 403
ԿԹԻԼ (*գթիլ՝ շփոթվելով գայթ-ի գիթ ձայնդարձի հետ) «թուլանալ, տկարանալ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *gei- «պտտել, ծռել (?)» (անմիջական նախաձեւ՝ *gi-t(h)-)
պահպանվել է միայն ածանցյալներով: Ավելի քիչ հավանական է (ըստ իմաստի) ենթադրել *կութ նախաձեւ եւ կապել *geu- «թեքել, ծռել, կամար կազմել» արմատի հետ, որ ունի *-t ածանցանու ձեւեր, բայց տարբեր իմաստներով («կոկորդ», «պարկ», «գրպան» եւ այլն)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կթոտ, կթոտել, կթուտել, կթուցանել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ.
keikr
«հետ թեքված մարմնով»
հ. իսլ.
kikna
«հետ թեքվել»
հայ.
կեղն
«թեք, զառիվայր» թերեւս
լատ.
gibber
«սապատավոր» (*gei-bh-?)
լիտվ.
geibti
«թուլանալ, նվաղել, տկարանալ»
Էջ 408, սյունակ 1 Էջ 408
ԿԻՂԱՅ (կեղայ) «պարաստիկաւոր» (ԲՀ)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. qellā
Էջ 409, սյունակ 1 Էջ 409
ԿԾԻԾ «գող»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *gei- «պտտել, ծռել» (անմիջական նախաձեւ՝ *gig-) կրկնավոր կազմություն, ածանցական ձեւ
կրկնավոր կազմություն՝ *gei- «պտտել, ծռել» արմատի ածանցական *gig- ձեւից։ հմմտ. հ. հնդկ. jihmá «ծռուռ, կեղծ, խորամանկ, նենգ»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կծծի, կծծանք, կծծութիւն, գաղտակծիծ, մանրակծծի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
jihmá
«ծռուռ, կեղծ, խորամանկ, նենգ»
Էջ 410, սյունակ 1 Էջ 410
ԿՂԵՄԱՅ (կեղեմայ սխալմամբ` կրետայ) «ուղղություն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. κλίμα «ուղղություն»
նույնն է կլիմայ (կողիմայ) բառի հետ, որ ծագում է հունարենից` κλίμα, որ նշանակում է «աշխարհամաս, աշխարհի կողմ» եւ կարող էր բացատրվել որպես «ուղղություն»: Ամալյանը (ՀԱԲ 391) «ուղղություն» կարդում է «գողություն» եւ բխեցնում հուն. σλεμμα համիմաստ բառից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 391
Տե՛ս նաեւ
Էջ 410, սյունակ 1 Էջ 410
ԿՂՃԿԻԼ «տխրել, հալումաշ լինել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *gʷel- «ծակել (ծակող) ցավ, տանջանք, մահ» (անմիջական նախաձեւ՝ *gʷēlg̑-)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
կեղել, կեղեբել
հ. վ. գ.
quelan
«տանջվել»
լիտվ.
gėlà
«ցավ, տանջանք»
չեխ.
žal
«վիշտ»
ռուս.
жалеть
«կարեկցել, խղճահարվել»
Էջ 411, սյունակ 1 Էջ 411
ԿՂՈՒԱԹ (կիղաթ) «ծով»
Ստուգաբանություն (անստույգ)
կեղծ բառ, որ ստացվել է կիղաթով, կափարիչ կամ փակիչ բառահոդվածի կիղաթով-ի մասնատմամբ:
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 391
Էջ 414, սյունակ 1 Էջ 414
ԿՈԶՈՒԿ «մորմ քաղցրադառն»
Ստուգաբանություն (անստույգ)
կեղծ բառ՝ հանված խոզուկ բառի ձեռագրական տարբերակից, որ ստացվել է հուն. ստրիճ «մի տեսակ ոգի» բառի հայ. ստրկոս գրության στρύχνος մեկնաբանությունից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 613