Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԽԱՐԽՆՃԵԼ
(խարխնջել)
«զռալ»
Ստուգաբանություն (բնաձայն)
Բնաձայնական կազմութիւն։ Հազիվ թե կազմուած լինի պ. > հայ. խար «էշ» եւ հայ. խանչել բաղադրիչներից։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 346
ԽԱՐՈՒ
«թշուառ, խեղճ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ավ. xvara-
«վերք»
փոխատու լեզու՝ պ. xār
«անարգ, ստոր, թշուառ»
Թերեւս փոխառութիւն իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած: աւ. xvara-ն նշանակում է «վերք», թեեւ ունի հնդեւրոպական իմաստային այլ կարգի զուգահեռներ. պ. xār «անարգ, ստոր, թշուառ» բառը իմաստով համապատասխանում է, բայց նրա մ. պ. իմաստը համարւում է «թեթեւ»-ը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարուանք,
խարուիլ,
խարուակ,
խրուակ,
խրուատ
Մատենագիտություն
Horn, NE 110;
Barth. AW 1876
ԽԱՆԲԱՐ
(խաշնբար)
««լուղակ» (իմա՛ «լողակ». կա նաեւ «լուղակ», ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԽԱՆԴ
«տեր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. havand
Աճառյանը (ՀԱԲ 2, 350) բացատրում է «տիկին» եւ հանում պ. hānvāda ձեւից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 350
ԽԱՆԵԼ
(ԲՀ)
«վկայել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԽԵՌ
(-ի, -ից)
«հակառակող, ըմբոստ, անսանձ, խոժոռ, խեթ, նախանձ, ոխ, հետ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)ker-
«խոտորնակի, լայնակի (կտրել)»
(անմիջական նախաձեւ՝ *khers- (*(s)kerts-))
Բնիկ հնդեւրոպական` *khers-` *(s)kerts- «խոտորնակի, լայնակի» ձեւից (*(s)ker- «կտրել»):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խեռնել,
խեռալ,
խռել,
խեռութիւն,
խեռաբարոյ,
խեռային,
խեռական,
անխեռութիւն,
դժխախեռ,
խեղախեռ,
խեղախեռութիւն,
նենգախեռ,
խեռնակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
καρσιος
«շեղակի, անուղղակի»
(Հեսիք.)
հուն.
επι-καρσιος
«հակառակ, խոտորնակի»
լիտվ.
skēšas
«խոտորնակի, շեղակի»
ռուս.
через
«միջով»
Մատենագիտություն
Pok. IEW 950
ԽԻՍՄ
«հակառակորդ, հակառակ կողմ, մեղադրյալ, պատասխանող»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. xasm
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 369
ԽՆԴ
(խունդ)
«խորդուբորդություն, անհարթություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)k(h)en(d)-
«ճեղքել, ցրել»
(անմիջական նախաձեւ՝ *khond)
*khond > *խանդ > *խունդ
*khond > *խանդ > *խունդ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խնդբունդ,
խնդբուծակ,
խնդբաձակ
ԽՆՁՈՂԵԼ
(խնձղա՞լ)
«ուրախանալ, հրճվել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *khend-
«խնդալ»
(անմիջական նախաձեւ՝ *khendio-)
-ող վերջածանցով
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
խինդ, խինձ
մ. պ.
xandītan
«խնդալ»
ԽՈՌԱՊԵՏ
«պալատական, արքունական իշխան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։