Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ետ» որոնման արդյունք՝ 1892 բառահոդված · Էջ 16 / 190
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 84, սյունակ 1 Էջ 84
ԱՐԱՄԱԹ («նզովեալ», «նուազեալ») «նզովված»
Ծագումն անհայտ է (թերեւս)
թերեւս կապված է Արամ հատուկ անվան հետ, որ բացատրված է նաեւ «անեծք, նզովք (նրանց)»։ ԲՀ. կա նաեւ «նուազեալ» տարբերակը
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 295; Ամալյան, ԲՀ 350
Էջ 84, սյունակ 1 Էջ 84
ԱՐԱՄՈՒՐ (-ի, -ից) «ծուխ, թանձր, մշուշ, խավար, մթություն, մրրիկ, փոթորիկ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *rē- «մթություն, խավար» (անմիջական նախաձեւ՝ *rǝ-mo-) -m- ածանց
թերեւս բնիկ հնդեւրոպական` *rǝ-mo- «մթություն, խավար» (*rē- նույնիմաստ արմատից + -m- ածանց)։ Աճառյանը կասկածով կապում է մուր, մրոտ, մրրիկ բառերի հետ. հնարավոր է բաղադրություն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. rāmá «մթին, սեւ»
հ. հնդկ. rāmī «խավար»
մ. վ. գ. rām «կեղտ. մուր»
Մատենագիտություն
Ջահ. None; Աճ. ՀԱԲ 296
Էջ 84, սյունակ 1 Էջ 84
ԱՐԱՆԳՆՈՅՆ «մի կենդանի` մողես (՞)» (կենդանաբանական)
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ հուն. ἀράχνιον
Մառը իմաստը համարում է «մողես» եւ կապում է պ. rang «մողես» հազվադեպ բառի հետ, որ կասկածելի է համարում Աճառյանը
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ. rang «մողես» (հազվադեպ բառ)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 296
Էջ 85, սյունակ 1 Էջ 85
ԱՐԱՑ «հայկական տոմարի 6-րդ ամիս»
Ծագումն անհայտ է (հավանաբար)
կազմված է ինչ-որ ար- արմատից՝ հգն. սեռ. -աց վերջավորությամբ: Կասկածելի է կապը ուրարտական Araza դիցանվան հետ
Էջ 85, սյունակ 1 Էջ 85
ԱՐԱՒՇ (զարաւշ՞) «մի թռչուն»
Անստույգ
Եթե բուն ձեւը արաւշ-ն է, կարող է կապված լինել *tr-nv սկսվող հնդեւրոպական բնաձայնական որեւէ արմատի հետ (հմմտ. արտոյտ), զ-ով սկսվելու դեպքում՝ կարող է փոխառյալ լինել
Տե՛ս նաեւ
Էջ 85, սյունակ 1 Էջ 85
ԱՐԱՒՍԻ «սին (ծառ եւ պտուղ)»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ωτις «արաւս (թռչուն)»
Սխալ բառ՝ ստեղծված հուն. ωτις «արաւս (թռչուն)» բառը οή «սին» բառի հետ շփոթելու հետեւանքով
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 349
Էջ 85, սյունակ 1 Էջ 85
ԱՐԱՒՐ II «բաղանման մի թռչուն»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *er-/or- «մեծ թռչուն(՞)» թռչնանիշ արմատ
Կապ ունի՞ արդյոք հնդեւրոպական *er-/or- թռչնանիշ («մեծ թռչուն(՞)») արմատի հետ, որտեղից ծագում են հայ. որոր, ուրուր, հուն. ώρνις «թռչուն» բառերը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արօրիկ, ճշնարօր, արօրկերեն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. որոր
հայ. ուրուր
հուն. ώρνις «թռչուն»
Տե՛ս նաեւ
Էջ 86, սյունակ 1 Էջ 86
ԱՐԱՓԵՏ (ԲՀ) «կուշտ» կամ «նզովված»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ: Ծագումն անհայտ է:
Էջ 86, սյունակ 1 Էջ 86
ԱՐԱՔՈՍ «մի թռչուն»
Ծագումն անհայտ է
Կեղծ բառ, որ ստացվել է տրոքիլոս բառի (տե՛ս) տրոքոս սխալ գրությունից` տ-ի շփոթմամբ ա-ի հետ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 298
Տե՛ս նաեւ
Էջ 86, սյունակ 1 Էջ 86
ԱՐԲԱՆԵԱԿ (-ի, -աց) «ծառա, սպասավոր, օգնական, հետնորդ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *orbho- «որբ, երեխա, ծառա, սպասավոր» (անմիջական նախաձեւ՝ *orbhəni- (+ ակ) *orbho-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արբանեկել, արբանեկութիւն, արբանեկակից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. όρφανός «որբ»
գոթ. arbaits «աշխատանք»
ռուս. раб, работа, ребенок
Մատենագիտություն
H. AG 423; Աճ. ՀԱԲ 299