Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 529 բառահոդված (էջ 16/53)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 210, սյունակ 1 Էջ 210
ԵԶՐԵՆԻ «դափնի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ եբր. ezrah
թերեւս բաղարկված հայ. եզր բառի հետ
Էջ 219, սյունակ 1 Էջ 219
ԵՐԱԳԱԶ -ի, -ից, նաեւ -անք (արագազ) «որսացանց, թակարդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արխ. aragua «թակարդ, ծուղակ»
Հավանաբար փոխառություն, բայց կովկասյան ծագման (հմմտ. արխ. aragua «թակարդ, ծուղակ» - Ջահ. ՀԼՊ 603-612) եւ իրանական ծագման (իրան. *razg) < հ.-ե. *rezg- «հյուսել, ոլորել» (Փերիխանյան, ՄԷՍԴՅԱ 39-42) վարկածները համոզիչ չեն:
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 603-612; Փերիխանյան, ՄԷՍԴՅԱ 39-42
Էջ 220, սյունակ 1 Էջ 220
ԵՐԱԿ (-ի, -աց) «երակ, արեան ուղի, ջիղ, երակաձեւ բան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *rak
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երակահատ, երակաձեւ, երակառու, շնչերակ, միջերակ, փողերակ, բազկերակ, զարկերակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պրթ.
rhk
սողդ.
r'k
մ. պ.
rg
պ.
rag
քրդ.
rek
Մատենագիտություն
H. AG 147; Աճ. ՀԱԲ 36; Ջահ. ՀԼՊ 524
Էջ 224, սյունակ 1 Էջ 224
ԵՐԵՔ (-ից) «երեք (3)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *treies- «երեք» (անմիջական նախաձեւ՝ *tri-) բաղադրություններում
Բնիկ հնդեւրոպական՝ *treies-, *tri- (բաղադրություններում)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երեքամեայ, երեքիկին, երեքկնիկ, երեքտասան, երեք(հ)արիւր, երեքսաւրեայ, երեքակ, երեքլեզուեան, երեքբզեան, երեքպայծառ, երեքապայծառ, երեքսրբեան, երեքայարկ, երեքայարմար, երեքնուկ, երեքնուկի, երիցս, երիր, երրորդ, երրորդութիւն, երրակի, երրակ, երեքեան, եռայարկ, եռանկեան, եռավանկ, եռանկիւն, եռաժանի, եռափ, եռակայմ, եռահատոր, եռապատիկ, եռապատկել, եռապետ, եռապետութիւն, եռապետական, եռաստիճան, եռատամ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
trayā
հուն.
τρεῖς
լատ.
trēs
հ. խլ.
tri
գոթ.
þreis
պրուս.
tris
խեթ.
tri
««3»»
Մատենագիտություն
H. AG 444; Աճ. ՀԱԲ 50; Pok. IEW 1090-1091
Էջ 226, սյունակ 1 Էջ 226
ԵՐԿԱԹ (-ոյ, ուշ՝ նաեւ -ի, -աց) «երկաթ, երկաթե գործիք, շղթա, կապանք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dei- «փայլել, շողալ» (անմիջական նախաձեւ՝ *d(i)u-) *-u աճականով
նոյն զարգացմամբ, ինչ երկին բառի մէջ՝ ենթարկուած արծաթ բառի ազդեցութեանը. երկաթը հնում կապուած է եղել երկնքի հետ՝ ստացուելով երկնաքարից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երկաթագամ, երկաթագործ, երկաթակապ, երկաթապատ, երկաթի, աներկաթ, երկաթեայ, երկաթուղի, երկաթուղային, երկաթավաճառ
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
rkina
քարթվելական ձեւ
մեգր.
rkina
լազ.
erkina
Էջ 230, սյունակ 1 Էջ 230
ԵՔՍՈԴԻՈՆ (-ի, -աց) «հուղարկավորություն, թաղման հանդես»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. εξόδιον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 73
Էջ 232, սյունակ 1 Էջ 232
ԶԱՆԱԽ I «դատարկաբանություն, շաղակրատանք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. zanax
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 78
Էջ 234, սյունակ 1 Էջ 234
ԶԱՐՏԱԿ I «մախաղ, պարկ» (ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 234, սյունակ 1 Էջ 234
ԶԱՒՇ (զօշ, զոշ) «վատ, անպարկեշտ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զաւշոտ, զաւշոտավարք, զաւշաքաղ, զաւշաքաղութիւն, զաւշութիւն, զաւշոտել, զաւշոտութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
zaoša
«սիրալիրություն, հաճույք, ցանկություն»
պրթ.
zwš (zōš)
«սեր, ցանկություն, ավյուն»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 525
Էջ 235, սյունակ 1 Էջ 235
ԶԳԱԼ (սգալ, ըսգալ) «ընկալել, իմանալ, հասկանալ, ուժքի գալ, զգաստանալ, տեղեկանալ, լուր ստանալ»
Ստուգաբանություն (անստույգ)
փոխատու լեզու՝ պրթ. izgal «լսել»
Կազմված է զ- նախածանցով՝ գալ բայից: Ավելի հավանական է իրանական ծագման վարկածը՝ պրթ. izgal (‘zwg‘l) «լսել»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զգալապէս, զգայաւոր, զգայուն, զգայումն, զգաստ, զգաստական, զգաստանալ, զգաւն, զգաւնութիւն, անզգայիկ, անզգաստ, անզգամ, անզգամիլ, անզգալ, բարեզգայ, անզգած, անզգաբար, անզգապէս, զգալիորէն, զգայազուրկ, զգայացուցիչ, անզգայիորէն
Մատենագիտություն
ՕНЯСЯ 180