Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԴԱՐԳ
«հատված, բաժին, մաս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրթ. *darg
Փոխառություն՝ պրթ. *darg (< *dara-ka < հ.-ե. *del-): - Периханян, МЭСДЯ 30: Աճառյանը (ՀԱԲ 1, 636), ըստ Վարդանյանի, մեկնում է «կարգ, շարք, աստիճան» եւ համարում փոխառություն ասորերենից` dargā:
Մատենագիտություն
МЭСДЯ 30;
Աճ. ՀԱԲ 636
ԴԱՐԴ
(ուշ՝ տարդ)
«ցավ, վիշտ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. dard
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դարդամահ,
դարդոտ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 637
ԴԱՐԿԵԼ
II
««ժամանակել» (՞) (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություն՝ դարկելի («ժամանակելի»). արդյո՞ք բարկել (< արաբ. tark) «թողնել, դադարեցնել» բայի սխալագրությունը եւ մոտավոր մեկնությունը չէ՞:
ԴԱՒ
(-ոյ, ուշ՝ նաեւ -ու)
«չար միտք, չարամտություն, նենգություն, խարդախություն, դարանակալություն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ավ. dab-
«խաբել»
փոխատու լեզու՝ պրթ. daβ
«դավ, խաբեություն»
Հյուբշմանը եւ Աճառյանը բուն աղբյուրը չեն հավաստում, բայց համարում են իրանական փոխառություն (պարսկերենից):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դաւել,
դաւանք,
դաւումն,
դաւադիր,
դաւադրութիւն,
ազգադաւ,
եղբայրադաւ
Մատենագիտություն
H. AG 138, 438;
Աճ. ՀԱԲ 641;
Ջահ. ՀԼՊ 523
ԴԱՒԱՃԱՆ
(-ի, -աց, ուշ՝ նաեւ -ից)
«դաւաճան, խաբեբայ, նենգ մարդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *dab(a)čan
հմմտ. դաւ եւ ճան
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դաւաճանք,
դաւաճանել,
դաւաճանութիւն
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 523
ԴԱՓՆԻ
(դաբնի, դափնե, դափնիդ, դաբնիդ, դաբնիա, դափնիղայ, դաբնիդեայ, դափնիտեայ)
«դափնի, սարդենի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. δάφνη
փոխատու լեզու՝ հուն. δάφνος
փոխատու լեզու՝ հուն. δαφνίς, -ίδος
Փոխառութիւն՝ հուն. δάφνη, δάφνος, δαφνίς, -ίδος
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դաբնեայ,
դափնեվարդ
Մատենագիտություն
H. AG 345;
Աճ. ՀԱԲ 643
ԴԳՈՒՌՆ
(դիուռն)
«պնակ, ափսե»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dheguh-
«այրել»
Հնարավո՞ր է արդյոք բառի բնիկ հնդեւրոպական ծագումը *dheguh- «այրել» արմատից
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
fōculum
«թավա»
ԴԵԺՊՈՒՀԻ
««էգ շուն» (այլ մեկնաբանությամբ՝ «էգ ձի, զամբիկ»)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Արդյոք պե՞տք է առանձնացնել իգականիշ -ուհի ածանցը։
ԴԵՀ
II
«կիզում, այրում»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dhegu̯h-
«այրել»
Կապ ունի՞ արդյոք հնդեւրոպական *dhegu̯h- «այրել» արմատից ծագող որեւէ ձեւի հետ։ հայերենին մոտ է հ. հնդկ. dāhā «հրդեհ» ձեւը, բայց ինչպե՞ս կարող էր այն հայերենի աղբյուր լինել
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հրդեհ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
daxša
«հրդեհ»
հ. հնդկ.
dāhā
«հրդեհ»
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։