Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱԿՔԱՆ
(եկքան)
«սանրափուշ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. αχαν-
հուն. αχαν-ի տառադարձություն՝ առաջացած եբր. haxux (>հուն. αχουχ) եւ հուն. ακανθα բառերի խառնուրդից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 111-112
ԱՀ
(ահի-, արհ-), -ի, -ից
«վախ, սարսափ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական āhr
իրանական աղբյուրից. հմմտ. մ. պ. āhr (’hl), մնք. պ. ’hr’s’d «վախեցած, զարհուրած»։ (ամբողջությամբ փոխառվա՞ծ, թե՞ հայկական կազմություն), արհաւիրք (առանց ք-ի ամբողջությամբ փոխառվա՞ծ)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ահաբեկ,
ահագին,
ահարկու,
ահաւոր,
ահեղ,
(յ)ահել,
զահանդիլ,
ահազանգ,
ահեղաձայն,
ահեղասաստ,
ահագնանալ,
ահագնադղորդ,
ահիպարանոց,
ահիասարսափ,
արհաւիրք,
(զ)արհուրանք,
զարհուրիլ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 513
ԱՀԱ
««ահա՛, ահավասիկ» (ցուցական բառ)»
Ստուգաբանություն (բնաձայն)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ահաւադիկ,
ահաւանիկ,
ահաւասիկ,
աւաս
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 113
ԱՀԱՆԳ
-ից
«նպատակ, մտադրություն, համաձայնություն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական āhang
իրանական աղբյուրից` պրս. āhang
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 113
ԱՀԱՐ
««նոթի» (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կեղծ բառ՝ սովահար բառի վերջին մասը (Ակինյան) կամ Ահարոն անվան կրճատագիր ձեւ՝ աղճատված մեկնությամբ («նոթի») ստացված ձեւ (Ամալյան)
ԱՀԵԱԿ
-ի, -աց
«ձախ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
իրանական աղբյուրից, թեեւ բուն աղբյուրը չի հավաստված. հմմտ. ավ. haoya «ձախ» (հնդեւրոպական *seuio)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ահեկակողմն,
ահեկան,
ահեկեայ,
ահեկիք,
ահեկին,
ահեկութիւն,
ահկութիւն,
ահեկորդ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
haoya
«ձախ»
ԱՀԵԿԱՆ
-ի
«հայկական տոմարի իններորդ ամիս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պարթեւերեն āhrakān
իրանական աղբյուրից (պարթեւերենից՝ āhrakān) (<*āϑrakān՝ ātur «կրակ» բառից)
Մատենագիտություն
H. AG 95;
Աճ. ՀԱԲ 114
ԱՀԻԱՀ
«Եհովա»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ եբր. ehyeh
եբր. ehyeh (ahih) (հունարենի միջնորդությամբ)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 114
ԱՀՈԿ
«արատ, թերություն, պակասություն, հանցանք, վնաս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական āhōk
իրանական աղբյուրից. հմմտ. մ. պ. āhōk
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ահոկել,
ահոկութիւն,
անահոկ
Մատենագիտություն
H. AG 95;
Աճ. ՀԱԲ 114
ԱՂԱԲՈՂՆ
(-ամբ, -ւաւք)
(աղեբողոն, աղաբաղովն, աղաբանոս, աղաբղոն, ղաբողոն, ղաբողոնիկ, ղաբոնիկ, անադափ, անաբող, անափաղ, բողոն, բուղոն)
«կարճ փիլոն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀναβολή
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մերկազաբաղ
Մատենագիտություն
H. AG 339;
Աճ. ՀԱԲ 117
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։