Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԹԵՂԱՇ
(թեղօշ)
«սոճի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
ստուգաբանօրէն կապուած է թաղթ (թայլ) կամ թեղի բառերից մէկի հետ
ԹԵՂԹ
(թեղտ)
«թէյ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԹԵՂԻ
«ծփի, կնձնի պտուղ, մոծակածառ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pteliā-
«ծառանուն»
Կասկածելի են աւելի լայն համեմատութիւնները, որ բերում է Աճառեանը, ՀԱԲ 2, 171 (հ.-ե. *tel- ծառանիւթ արմատ, որ այժմ չի առանձնացւում)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
πτελέα
«համանունը»
(եթե հայերէնը հին փոխառութիւն չէ հունարէնից)
լատ.
tilia
«լորի»
թերեւս
Մատենագիտություն
Pok. IEW 847;
ՀԱԲ 171
ԹԵՄ
(թէմ), թիմի, թիմով, թեմաւք
«եպիսկոպոսական տարածք, երկիր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. θεμα
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թեմաբերդ,
թեմակալ,
թեմական,
թեմականաւարտ,
թեմականացի
Մատենագիտություն
H. AG 350;
Աճ. ՀԱԲ 172
ԹԵՄԱՆ
«միջօրէ, հարաւ, հարաւային քամի»
(աստվածաշնչային)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ եբր. tēmān
Ս. գրքում գործածուած է իբրեւ հատուկ անուն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 172
ԹԵՄԱՉԻ
«թաթարական մի զորատեսակ (՞)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԹԵՄԵՐԴԻՍԻ
««հայտնի» (ԲՀ՝ «յայտնեալ»)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ:
ԹԵՊԵԿ
(-ի)
(թեբեկ, այլն, թերեւս, բոբեկ, բոբէկ, բոփեկ)
«մի տեսակ կափիկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
ԹԵՌ(Ն)
(բրդե թել)
«պարկ, ջվալ»
(բրբ.)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ասեղնաթեռնատր
ԹԵՍ
(թեայ)
««երկյուղ» (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ:
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։