Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«մի» որոնման արդյունք՝ 2396 բառահոդված
· Էջ 159 / 240
ՅԻՆՈՒՆՔ
(-անց)
«զատկից հոգեգալուստ ընկած ժամանակամիջոցը»
Ածանցյալ (հավանաբար)
ինն բառի իմաստային առումը
Տե՛ս նաեւ
ՅԻՍԿԱՒՈՐ
«միայնաւոր»
(ԲՀ)
Ստուգաբանություն
Կազմուած է իսկ «հատուկ» բառից
ՅԻՐԵԼ
«միացնել, շարել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ser-
«շարել, միացնել»
հնդեւրոպական արմատից, որից յեռուլ (տե՛ս)
Տե՛ս նաեւ
ՅՈԲԵԼ
(յովբել, յոբեդ), -ի
(յովբել, յոբեդ)
«հրեաների թողության տարին, որ նշվում էր հիսուն տարին մեկ, այդ տարիների միջեւ ընկած հիսնամյակ, (ուշ) տարեդարձ, հոբելյան»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ἰώβηλος < եբր. yōbēl- «խոյ») (նկատի է առնվում geren hayōbēl «խոյի եղջյուր, որով ազդարարվում էր հոբելյանական տարին»
նկատի է առնվում geren hayōbēl «խոյի եղջյուր, որով ազդարարվում էր հոբելյանական տարին»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յոբելի,
յոբելեան,
յոբեղեան
Մատենագիտություն
H. AG 366;
Աճ. ՀԱԲ 401
ՅՈՅԳ
«վեգ»
Անստույգ (թերեւս)
վեգ բառի տարբերակային մի ձեւ:
ՅՈՒԼԻՍ
«հուլիս (ամիս)»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ἰούλις < լատ. julius
Մատենագիտություն
H. AG 367;
Աճ. ՀԱԲ 409
ՅՈՒՂԻԴԱՍ
«մի ձուկ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ἰουλίδας
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 409
ՅՈՒՆԱՊ
(յուննապ)
«դժնիկազգի մի պտուղ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. unnāb
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յուննապի
Մատենագիտություն
H. AG 271;
Աճ. ՀԱԲ 409
ՅՈՒՆԻ(Ս)
«հունիս (ամիս)»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ἰούνιος < լատ. junius
Մատենագիտություն
H. AG 367;
Աճ. ՀԱԲ 409
ՅՍՏԱԿ
(յիստակ)
«հստակ, մաքուր, վճիտ, թափանցիկ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ai-
«այրել, լուսաւորել»
*-st-ով մի ձեւ
Այս արմատի յստ-ի սկզբնական ձեւը յիստն-է, որի իստ-ը կարող է գալ հնդեւրոպական *ai- «այրել, լուսաւորել» արմատի *-st-ով մի ձեւից: հմմտ. *aisk- «պարզ, հստակ»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յստակել,
յստակութիւն,
յստակասպաս,
յստակամիտ,
յստակզրուց,
նստակ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։