Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«նա» որոնման արդյունք՝ 5512 բառահոդված · Էջ 158 / 552
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 243, սյունակ 1 Էջ 243
ԶՈՒՍՊ I (զիսպ) «զուսպ, զսպված, ամփոփ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զսպել, զսպակ, զսպանակ, զսպանակատր, զսպօղակ
Էջ 243, սյունակ 1 Էջ 243
ԶՈՒՍՊ II «հունապ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ հուն. ζίζυφον (թերեւս)
հարմարեցված է հուն. ζίζυφον-ից ծագող ձեւերից որեւէ մեկից: հմմտ. ռոման. *zuzubo ("The Oxford dictionary of English etymology" 1966, 499):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զսպենի
Էջ 243, սյունակ 1 Էջ 243
ԶՈՒՏ -ոյ «զուտ, մաքուր, անխառն»
Ծագումն անհայտ է
Կապ ունի՞ արդյոք հնդեւրոպական *g'heu- «թափել, ձուլել» արմատից ծագած իրանական որեւէ ձեւի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զտել, զտիչ, զտութիւն, մաքրազտել, զտութիւն, զտում
Էջ 243, սյունակ 1 Էջ 243
ԶՈՒՐ «դատարկ, սին, իզուր»
Փոխառություն
Աղբյուր՝ h. պ. zura «անարդարություն, սուտ»
Աղբյուր՝ պրթ. zwr (zūr)
Աղբյուր՝ մ. պ. zūr «սուտ»
Աղբյուր՝ պ. zūr «սուտ»
իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զրաբանել, զրադատ, զրախնդիր, զրախորհուրդ, զրախաւս, զրապարծ, զրազան, զրարտել, զրել, զուրավաստակ, ստազրանք
Մատենագիտություն
H. AG 151; Աճ. ՀԱԲ 109; Ջահ. ՀԼՊ 525
Էջ 243, սյունակ 1 Էջ 243
ԶՈՓԱՅ (նախատական (՞) ածական)
Ծագումն անհայտ է (՞)
Էջ 243, սյունակ 1 Էջ 243
ԶՈՔԱՆՉ -ի «կնոջ մայր»
Ծագումն անհայտ է
Կապ ունի՞ արդյոք սողդ. zākānč «աղջիկ» (zāk «երեխա» բառից՝ իգականակազմ -anč ածանցով) բառի հետ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
սողդ. zākānč «աղջիկ»
Էջ 243, սյունակ 1 Էջ 243
ԶՈ(Ռ)ԱԼ «գոռալ, խանչել»
Բնաձայն
Բնաձայնական կազմություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զռոց, զռնչալ, զռնչիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 110
Էջ 244, սյունակ 1 Էջ 244
ԶՍՏԳԵԼՈՒԼ «արհամարհել (՞), մեղադրել (՞), ծածկել, փակել (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
կազմված է զ- նախածանցով՝ չվկայված (ը)ստգելուլ բայից, որ իր հերթին կարող է կազմված լինել գելուլ բայից:
Էջ 244, սյունակ 1 Էջ 244
ԶՐԱՀ (զրայ, զրեահ, զրեայ, զրեհ), -ի, -ից (անեզ.) «զրահ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական zrāh (zrēh)
Փոխառություն իրանական աղբյուրից՝ zrāh (zrēh):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զրահիլ, զրահապատ, զրահավառ, զրահաւոր, զրեհակիր, զրեհիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ. zrāda
մ. պ. zrāh
մ. պ. zrāī
մ. պ. zrēh
պ. zirih
Մատենագիտություն
H. AG 152; Աճ. ՀԱԲ 111
Էջ 244, սյունակ 1 Էջ 244
ԶՐԱՀԱՆ (զրահեան) «բլուր, կույտ, կարկառ»
Փոխառություն (հավանաբար)
Փոխառություն իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված: