Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՊԻՄԵՆԻԱՅ
«մի հեղուկաչափ»
Փոխառություն (թերեւս)
Փոխառության աղբյուր՝ հուն. ἡ ἡμία
(թերեւս)
հուն. П եւ H տառերի շփոթությամբ։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 82
ՊԻՆՉ
(պինջ)
«պինչ, քթածակ, քթանցք»
Բնաձայն (թերեւս)
փնչել (-ալ) բայի հետ միասին բնաձայնական կազմություն, որ համաբանությամբ ստացել է երկակի -ուի վերջավորությունը եւ այս ձեւով փոխառվել վրացերենում` pinčwi: Բեյլին (DKS, 236) համարում է իրանական փոխառություն։ Աբաեւը (497) ավելի մոտ է համարում կովկասյան աղբյուրներին։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պնչատ,
պնչատել
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
pinčwi
փոխառություն հայերենից
ou.
fynj, finj
«քիթ, ծայր»
ՊԻՇ
«հառած, սեւեռուն»
Փոխառություն (թերեւս)
Փոխառության աղբյուր՝ աբխ. a-pšra
(թերեւս)
«նայել»
Փոխառության աղբյուր՝ աբազ. (a)pšra
(թերեւս)
«նայել»
արեւմտակովկասյան աղբյուրից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պշնուլ,
պշնական,
մշտապիշ,
մատնապիշ,
երկնապիշ,
երկրապիշ,
미ապիշ
Նոր՝
ակնապիշ
ակնապիշ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 602
ՊԼՕԹ
«դեղախառնուրդ»
Անստույգ (թերեւս)
Թերեւս նույնը պլօր «դեղահար» բառի հետ (ըստ Նորայր Բյուզանդացու):
Տե՛ս նաեւ
ՊՊԶ-
(-լի)
«լեփ-լեցուն»
Անստույգ (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *pel-
«լի»
կրկնավոր կազմություն
Թերեւս փոխառություն հնդեւրոպական ինչ-որ լեզվից՝ *pel- «լի» (կրկնավոր կազմություն):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պպզգուն,
բբդբբզուկ,
պըրբըզման
ՊՃԻՆ
(-ի, -ից)
«զարդ, զարդարանք»
Փոխառություն (թերեւս)
Փոխառության աղբյուր՝ իրանական (՞)
(թերեւս)
փոխառություն իրանական աղբյուրից (հ.-ե. *peik-, *pik- «ներկել, գունավորել, գունավոր»):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պճնել,
պճնանք,
պճնապաճոյճ,
պճնատորել,
պճնասեր,
գեղապճնել,
պճնասիրություն
ՊՆՋԱՆ
«տակառի շրջանակ»
Ստուգաբանություն (թերեւս)
ուղղելի է պնդան
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 93
ՊՇԼԻԼ
(պշել)
«հիմարանալ, վարել»
(բարբառային)
Ստուգաբանություն (թերեւս)
պիշ «հառուն, սեւեռուն» արմատից:
Պ(Ո)ԼՈԿԵԼ
(բբ)
(պլոկ «մերկ, լերկ մաշկ»), (բ.` պլկել, լոպկել, լպկել, լպուկ «լերկ»)
«պլոկել»
(բարբառային)
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *leub(h)-, *leup-
«կեղեւը հանել, կճպել»
(անմիջական նախաձեւ՝ *louo-b-)
դրափոխությամբ
դրափոխությամբ լոպ- < *louo-b-` հնդեւրոպական *leub(h)-, *leup- «կեղեւը հանել, կճպել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պլկորել,
լոպկուկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս.
луб
«կեղեւ»
ռուս.
лупить
«պլոկել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 94
ՊՈԼՏՐԻՈՆ
«՞»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. πολυτάριον
(բուն աղբյուրը չի հավաստված)
«մի խմորեղեն»
Փոխառության աղբյուր՝ հուն. πωλάριον
(բուն աղբյուրը չի հավաստված)
«մտրուկ, քուռակ»
Հավանաբար փոխառություն հունարենից: Ըստ Աճառյանի (ՀԱԲ 4, 95), թերեւս πολυτάριον «մի խմորեղեն» կամ, թերեւս, πωλάριον «մտրուկ, քուռակ»:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 95
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։