Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ետ» որոնման արդյունք՝ 1892 բառահոդված
· Էջ 158 / 190
ՍԵՆԳԵԼՈՍ
(սինգելոս, սիւնկեղոս)
«եպիսկոպոսական դայրա պետ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. σύγκελλος
Մատենագիտություն
H. AG 378;
Աճ. ՀԱԲ 201
ՍԵՆԵԱԿ
(-ի, -աց)
(սենեկ)
«սենյակ, շտեմարան, կանանոց, հարճ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *sk'i-
«թոյլ փայլել, ստուեր»
կապ ունի հնդեւրոպական *sk'i- «թոյլ փայլել, ստուեր» արմատի հետ, բայց հնչյունական հարաբերությունը պարզ չէ: հմմտ. հատկապես մի կողմից՝ հուն. σκηνή «վրան, բեմ, սրահ», մյուս կողմից՝ ռուս. сень «հովանի», сени «սրահ, նախասենյակ»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սենեկապան,
սենեկապետ,
սենեկիկ,
սենեկապետություն
Նոր՝
առանձնասենյակ, գրասենյակ, հյուրասենյակ, ննջասենյակ
առանձնասենյակ, գրասենյակ, հյուրասենյակ, ննջասենյակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
σκηνή «վրան, բեմ, սրահ»
ռուս.
сень, сени «հովանի, սրահ, նախասենյակ»
ՍԵՐ
II
«կաթի սեր»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *k'er-
«աճել, աճեցնել, սնել»
Կապ ունի հնդեւրոպական *k'er- «աճել, աճեցնել, սնել» արմատի հետ (հմմտ. սեր «սերունդ, սերում»):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
Նոր՝
սերակալել, սերզատ, սերուց(ք), սերքաշ
սերակալել, սերզատ, սերուց(ք), սերքաշ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
սեր «սերունդ, սերում»
ՍԵՐԵԿ
«կաշի, սեկ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *k’er-
«հյուսվածքի թել, հյուսել, կցել»
Կապ ունի՞ հնդեւրոպական *k’er- «հյուսվածքի թել, հյուսել, կցել» արմատի հետ, որից սարի-ք:
Տե՛ս նաեւ
ՍԹԱՐ
I
«սթար, համետ, ձիու ծածկոց»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. sitār
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սթարել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 210
ՍԻԹԵՏՔ
«ճանապարհ»
Ստուգաբանություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անսիթետք
ՍԻՄ
I
«կոթող»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *k'em-
«ձող, բուն»
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *k'em- «ձող, բուն» արմատի հետ, որից սամի:
Տե՛ս նաեւ
ՍԻՄԷԻ
«մետաքս»
Ծագումն անհայտ է
ՄԻՆԿՂԻՏՈՍ
(-ի, -աց)
(սիւնկլիտոս, սինգղիտոս, սիւնկղետոս)
«ծերակույտ, սենատ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. σύγκλητός
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սինկղիտոսութիւն
Մատենագիտություն
H. AG 379;
Աճ. ՀԱԲ 216
ՍԻՍԵՌՆ
(սեռ. սիսեռան, սիսռան)
«սիսեռ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *k'eik'eron-
(անմիջական նախաձեւ՝ *k'ik'er-)
եւ այլ ձեւերի կողքին
Կրկնավոր այս ձեւը առկա է նաեւ կովկասյան լեզուներում, որոնց կապի բնույթը հնդեւրոպական ձեւերի հետ պարզ չէ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սիսեռնախորով
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. (մակեդ.)
κίκερροι
լատ.
cicer
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 601, 612
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։