Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«բաղ» որոնման արդյունք՝ 3993 բառահոդված
· Էջ 158 / 400
ԽՈՆԱՒ
(հոնաւ)
«խոնավ, թաց»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
(բուն աղբյուրը չի հավաստված)
հավանաբար իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոնաւութիւն,
խոնաւանալ,
խոնաւակաց,
խոնաւալից,
խոնաւակերտ,
խոնաւայոյզ,
աղտախոնաւ,
խոնաւաչափ
ԽՈՆՋ
II
«հոգնած, հոգնածություն»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոնջիլ,
խոնճիլ,
խոնջութիւն,
խոնջական,
խոնջանք,
խոնջավաստակ,
խոնջումն,
անխոնջ,
ճգնախոնջ,
քրտնախոնջ
ԽՈՇՈՇ
«մարդասպան»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մարդախոշոշ,
նենգախոշոշ,
աստուածախոշոշ,
հայրախոշոշ
ԽՈՇՈՐ
(խաշար, խաշոր), -ի, -ից
«կոշտ, անհարթ, հաստ, ցուրտ, սառն, մեծ»
Բնաձայն (թերեւս)
բնաձայնական-պատկերավոր կազմություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոշորավար,
խոշորեցուցանել,
խոշորութիւն,
խոշորշի,
անխոշոր
Նոր՝
խոշորացույց
խոշորացույց
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
խոժոռ (խոժոռ)
հայ.
խշուր
ԽՈՇՏԱՆԳ
(խոշտանկ, խոշտանք)
«չարչարանք, տանջանք»
Փոխառություն (թերեւս)
իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված. թերեւս կարելի է առանձնացնել տանգ = տանջ տարրը, բայց ի՞նչ է խոշ-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոշտանգել,
խոշտանգանք,
հոշտանգանք,
խոշտանգալից,
խոշտանգումն,
դիւրախոշտանք,
անխոշտանգ
ԽՈՁ
-ոյ, ուշ նաեւ -ի, -ից
«խոչնդոտ, արգելք, փուշ, մի տեսակ վերք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *khet-
«փայտ»
(անմիջական նախաձեւ՝ *khot-o-)
հմմտ. պ. xada «ուղիղ եւ երկար ճյուղ, ձող, կախաղան», հայ. խաչ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոչընդակն,
խոչընդոտն,
խոչոտն,
խոչոտ,
անխոչ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
xada «ուղիղ եւ երկար ճյուղ, ձող, կախաղան»
հայ.
խաչ
Տե՛ս նաեւ
ԽՈՊ
«ոլորած մազ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ (s)keu-p/b(h)-
«խուրձ, փունջ, մազափունջ»
(անմիջական նախաձեւ՝ *kheub)
կապը հնդեւրոպական *(s)keu-p/b(h)- «խուրձ, փունջ, մազափունջ» արմատի հետ՝ *kheub > խոպ՞. հմմտ. հ. իսլ. skūfr «փունջ, մազափունջ», գոթ. skufta «գլխի մազ», ռուս. чуб «մազափունջ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոպոպ,
խոպոպիք,
խոպոպել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ.
skūfr «փունջ, մազափունջ»
գոթ.
skufta «գլխի մազ»
ռուս.
чуб «մազափունջ»
ԽՈՊԱՆ
(-ի)
(ուշ՝ խոպան)
«խոպան, անմշակ հող»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոպանանալ,
խոպանացումն,
խոպանումն,
խոպանություն
ԽՈՌ
I
«ծակ, անցք, փոս, խրամ»
Փոխառություն
Աղբյուր՝ արամ. hōrā
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոռել,
խոռոչ,
խոռոչանալ,
խոռոճիլ,
անխոռ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 398
ԽՈՌՆ
(խոռ, խուռն)
«ուրց»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ker-
«բուսանվանական»
(անմիջական նախաձեւ՝ *khor- (*khorno- ))
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոռին,
իշախոռն,
եզնախոռն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
κρανος
լատ.
cornus «հոնի ծառ»
հուն.
κρανον
լատ.
cornum «հոն»
հուն.
κερασος «կեռասենի»
պրուս.
kirno «թուփ»
ռուս.
корень «արմատ»
ռուս.
черенок «կոթ»
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։