Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ամ» որոնման արդյունք՝ 3432 բառահոդված
· Էջ 158 / 344
ԾԱՆԱՐՏԱԿ
-ի, -աց
«համախոսական, խմբակցում»
Ծագումն անհայտ է
Ձեւը կարծես իրանական է, բայց ծ-ն հատուկ չէ արեւմտաիրանական լեզուներին. միւս կողմից՝ հազիվ թե կապ ունենայ հայ. ծան- արմատի հետ:
ԾԱՆԾ
-ոյ
«ցորենի կճեպ, խոզոջ»
Անստույգ (թերեւս)
Աղբյուր՝ վրաց. jenĵa
(թերեւս)
«ծեծել»
Աղբյուր՝ վրաց. enĵi
(թերեւս)
«խոձոջ»
Թերեւս ծեծ բառի ռնգայինով եւ այլ ձայնաւորմամբ ձեւն է, բայց հնդեւրոպական ծագման վարկածը խիստ կասկածելի է: Բաւարար չափով համոզիչ չէ նաեւ կովկասեան (վրացական) ծագման վարկածը՝ jenĵa «ծեծել», enĵi «խոձոջ»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծնծոց
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 451
ԾԱՆԾԱՂ
(ճանճաղ, ծանծախ)
«ծանծաղ, ոչ խոր»
Անստույգ
Կրկնաւոր կազմութիւն՝ անծանօթ *ծան (կամ *ծաղ) արմատից (հմմտ. դանդաղ): Ենթաշերտային բա՞ռ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծանծաղամիտ,
ծանծաղուտ,
ծանծաղապէս
ԾԱՆԾԱՔԵԼ
«ծամծմել, անհագ ուտել»
Անստույգ (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *g'mbh-
«կծել, ատամներով ջարդել, ծամել»
Կրկնաւոր կազմութիւն: Կապ ունի՞ արդեօք հնդեւրոպական *g'mbh- «կծել, ատամներով ջարդել, ծամել» արմատի հետ, որտեղից՝ հայ. ծամել:
Տե՛ս նաեւ
ԾԱՆՐ
-նու, -նունք, -նանց
«ծանր, ծանրաշարժ, դանդաղաշարժ, սաստիկ, խիստ, դաժան, հղի»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ վրացական con-
(թերեւս)
«կշռել»
Քիչ համոզիչ է ըստ հոլովական ձեւաւորման, որ հիշեցնում է հնդեւրոպական ծագման մանր, փոքր բառերի հոլովումը, եւ ըստ ձայնաւորման (անբացատրելի է ա-ն):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծանրանալ,
ծանրութիւն,
ծանրանաւել,
ծանրաբուն,
ծանրաբան,
ծանրախաւս,
ծանրանդամ,
ծանրաբեկ,
ծանրաբեռն,
ծանրագին,
գլխածանրիլ
Նոր՝
ծանրաբարոյ, ծանրակշիռ, ծանրաչափ
ծանրաբարոյ, ծանրակշիռ, ծանրաչափ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 445
Տե՛ս նաեւ
ԾԱՊԱՏՐԱԿԻԼ
«խիստ թրջվել (՞)» կամ «զարհուրել (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
ԾԱՌԱՆ
«առնանդամ»
Ծագումն անհայտ է
ԲՀ՝ «ուստոր, որդի»։
ԾԱՍՔԵԼ
(ծասկել)
«ծամել, ծամծմել, բամբասել, զրպարտել, կործանել, խեղճացնել, թշուառացնել»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծասքողական,
ծասքումն,
անծասքելի
ԾԱՐԱԿԱՄՊՏԵԼ
«?»
Անստույգ (թերեւս)
բաղկացած է *ծարակ- եւ ծպտել (տե՛ս ծպտիլ) բաղադրիչներից։
Տե՛ս նաեւ
ԾԱՐԱՆ
(ծուրան)
«աթար, ցան» կամ «սուգ»
Ծագումն անհայտ է
ԲՀ՝ «ծիւ կամ սուգ»։
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։