Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 157 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 137, սյունակ 1 Էջ 137
ԲՈՐԱՍԷՍ (բբ) «գառնանման մի թուփ»
Ծագումն անհայտ է
Էջ 137, սյունակ 1 Էջ 137
ԲՈՐԲ «այրում, բորբոքում, եռում, եռանդ. հորդ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *bher- «հուզվել, բորբոքվել, եռալ» (անմիջական նախաձեւ՝ *bho-bhro-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բորբոք, բորբոքել, բորբոքախառն, խաւարաբորբ, յորդաբորբ, լուսաբորբ, հրաբորբոք, կայծակնաբորբոք, ջահաբորբոք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. bhrati «շարժվում է, ցնցվում է թայտում է»
լատ. ferveo «եռալ, եփել»
հայ. բուռն «սաստիկ» (թերեւս նաեւ)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 476; Ջահ. ՀԼՊ 116
Էջ 137, սյունակ 1 Էջ 137
ԲՈՐԲՈՍ «մգլոտություն, մգլվածություն»
Անստույգ (թերեւս)
Կապ ունի՞ արդյոք բերել բայի հետ (անբացատրելի է բոր-ի եւ բոս-ի հարաբերության համար, թերեւս, հմմտ. քոր եւ քոս)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բորբոսահամ, բորբոսահոտութիւն, բորբոսային, բորբոսիլ, անբորբոս, անբորբոսային
Տե՛ս նաեւ
Էջ 137, սյունակ 1 Էջ 137
ԲՈՐԲՈՐԻԱՆՈՍ (բորբորիտոնն, բորբորիտոս, բորբիոս, բորբորիտ, բորբիանոս, սխալով` բարբարիանոս) ««բորբորիտյան աղանդավոր, վավաշոտ, պղծասեր, կեղտոտ», բորբորիտոնն «տիղմ» (ԲՀ)» (կրոն.)
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. Βορβοριανός «հգն. Βορβοριανοι»
Աղբյուր՝ հուն. Βορβοριτης «հգն. Βορβοριται»
Բառախաղով կապվել է Βόρβορος «ցեխ, աղբ, կեղտ» բառին։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 477
Էջ 137, սյունակ 1 Էջ 137
ԲՈՐԵՆԻ (-ի, -ից) (բորեան, բորայ, բորէ) «բորենի, մարդագայլ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bher- «փայլուն, թխասպույր» (անմիջական նախաձեւ՝ *bhor-) +ենի ածանց
*-n-ով կազմության համար (հայերենում հետագայում ձեւափոխված)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. bhalla-
հ. վ. գերմ. bero «արջ»
ավ. bawri «կուղբ, ջրշուն»
լիտվ. beras «աշխետ, շագատ»
ավ. bawraini «կուղբ, կղբային»
հուն. φρύνη, φρύνος «խլուրդ, գորտ»
լատ. fibrinus «կղբային»
հ. վ. գերմ. brun «շագանակագույն»
պրուս. brunse «մի տեսակ ձուկ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 476
Էջ 137, սյունակ 1 Էջ 137
ԲՈՐԿՈՒՆԻՄ (-ի, -աց) (բորկունիմ, բարկենիմ, բորքիմ) «մի տեսակ փուշ» (բուս.)
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. *βαρκνίμ < եբր. barqānim
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 477-478
Էջ 137, սյունակ 1 Էջ 137
ԲՈՐՏ I «մի համաստեղություն» (աստղաբաշխ.)
Ծագումն անհայտ է
Էջ 137, սյունակ 1 Էջ 137
ԲՈՐՏ II «անհարթ, կոպիտ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խորթուբորտ, հաստուբորտ
Էջ 137, սյունակ 1 Էջ 137
ԲՈՑ (-ոյ) «բոց, ուժեղ լույս, տաքություն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bhok- «բոցավառվել, վառել, այրել» (անմիջական նախաձեւ՝ *bhok-so-)
Հայ-իտալյան զուգաբանություն է։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բոցագոյն, բոցադէզ, բոցալեզու, բոցախառն, բոցաճաճանչ, բոցանշան, բոցաշունչ, բոցեղէն, բազմաբոց, անբոց, հրաբոց, բոցավառ, բոցարծարծ, բոցաշատ, բոցափայլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. focus «օջախ, կրակարան, տաքություն, կրակ, բոց»
Մատենագիտություն
Pok. IEW 162; Ջահ. ՀԼՊ 117
Էջ 137, սյունակ 1 Էջ 137
ԲՈՒ (-ոյ) «բու (թռչուն)»
Բնաձայն
Բնաձայն կազմություն, որ հասնում է մինչեւ հնդեւրոպական շրջանը։ Առկա է նաեւ ոչ հնդեւրոպական լեզուներում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բուէճ, բուիճակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ. būm
հուն. βύας, βύξα
լատ. bubo «բվեճ»