Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«որ» որոնման արդյունք՝ 4475 բառահոդված
· Էջ 157 / 448
ԼՊՈՒՏ
«բամբակ գզող»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. libād
«բամբակ գզող»
Աղբյուր՝ քրդ. libod
«բուրդ գզող»
Աղբյուր՝ արաբ. libād
«թաղիքագործ»
քրդ. libod «բուրդ գզող» (< արաբ. libād «թաղիքագործ»)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 306
ԼՍԵԼ
II
««թողնել» (ԲՀ՝ «թողուլ» եւ «թողնուլ»)»
Անստույգ (թերեւս)
թերեւս շփոթության արդյունք է. որոշ ձեռագրերում չկա, մեկում էլ մեկնված է «ունկն դնել» (ԲՀ 378)
ԼՈՇ
«արջտակ, բաղբ (բույս)»
(բույս)
Ստուգաբանություն
Ստուգաբանորեն կապված է լոշ «լոշ, լավաշ» բառի հետ (տե՛ս):
Տե՛ս նաեւ
ԼՈՌ
(լոռ, լոր)
«մամուռ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *leb-
«թույլ կախվել»
(անմիջական նախաձեւ՝ *leb-, *lob-, *lāb-)
բնիկ հնդեւրոպական՝ *leb-, *lob-, *lāb- «թույլ կախվել» արմատից:
ԽԱԲ
I
(-ի, -ից)
«խաբում, խաբելը»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ արաբ. xabb
(թերեւս)
«խաբեբա»
Աղբյուր՝ արաբ. taxbīb
(թերեւս)
«խաբել»
արաբերենից (այսպես կոչված ասորա-արաբական կոյնեից)։ Քիչ հավանական է Lewy-ի համեմատությունը (KZ 52, 1924, 310) սլ. *xabati «փչացնել» բայի հետ, որի համար ավելի հավանական է կապը *xabati «բռնել, կծել» ձեւի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաբել,
խաբանք,
խաբեայ,
խաբեբայ,
խաբեութիւն,
խաբկանք,
խաբկիլ,
խաբկոտ,
խաբու,
խաբուսիկ,
խաբողիկ,
անխաբ,
արագախաբիկ,
մտախաբ,
ճարտարախաբ,
որսորդախաբ,
դիւախաբ,
դիւրախաբող
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 309;
Ջահ. ՀԼՊ 486;
ԷՍՍՅԱ 7
ԽԱԶ
III
«մոլեգնորեն ցանկացող»
Փոխառություն
Ծագում է իրանական աղբյուրից եւ փոխառված է դատախազ, մատակախազ բառերի կազմում։ Աճառյանը (ՀԱԲ 2, 311) նույնացնում է խանձ արմատի հետ՝ նձ/զ հերթագայությամբ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գինեխազութիւն,
իգախազութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ.
xvāstan (xvāz)
սողդ.
juz «ուզել, խնդրել, պահանջել»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 522;
Ջահ. ՀԼՊ 526;
Ջահ. ՀԼՊ 533;
Աճ. ՀԱԲ 311
ԽԱԶՄ
«կռիվ, վեճ, պայքար»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խազմագործ,
խազմարար,
խազմառու,
խազմութիւն,
խազմիկ
ԽԱԶՈՒՐ
«զոպա, ծոթրին»
Անստույգ (թերեւս)
նույնն է խոզար «դալար բույս» բառի հետ, եթե ԲՀ-ի «խազոր եւ զոպայ ծոթրին կամ բոյս դալարոյ» բառահոդվածի մեջ պետք է առանձնացնել զոպայ «ծոթրին» եւ խազոր=խոզար «դալար բույս» բառահոդվածները
ԽԱԺ
I
«կապտականաչ»
Ծագումն անհայտ է
Այս խաժուժ բառն է, որ Աճառյանը (ՀԱԲ 2, 313) բացատրում է «մի տեսակ աման»՝ ըստ խաժուժ աման կապակցության
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաժագույն,
խաժակն,
խաժակնութիւն,
խաժիկ,
խաժուժ,
խաժուակ,
խաժոք
ԽԱԺՈՒԺ
II
«յուղի եւ կաթի խառնուրդ»
(բրբ.)
Անստույգ (թերեւս)
խաժ «?» բառի կրկնավոր ձե՞ւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։