Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՊԱՐԱՊԱՆ
«քուրձ, կարաս»
Փոխառություն (թերեւս)
Փոխառության աղբյուր՝ իրանական -պան <-pān
(թերեւս)
ՊԱՐԱՊԱՏԻԼ
«ճապկտել, ճմկոտալ»
Ծագումն անհայտ է (թերեւս)
թերեւս կրկնավոր պատկերավոր կազմություն
ՊԱՐԶՈՒՆԱԿ
«նիգ, սողնակ»
Ծագումն անհայտ է (թերեւս)
թերեւս իրանական փոխառություն կամ -ունակ վերջածանցով կազմություն
ՊԱՐՍԻՆԱ
«մի բույս (թերեւս սագախոտ, թելուկ)»
(բուսաբանական)
Փոխառություն (թերեւս)
Փոխառության աղբյուր՝ արաբ. barsiānā
(թերեւս)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 67
ՊԱՐՏԱՆՔ
«հմայակ, հմայիչ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
Կազմուած է պարտ- արմատից, որ թերեւս կապ ունի պարտել-ի արմատի հետ՝ -անք ածանցով:
Տե՛ս նաեւ
ՊԱՐՏԱՍԻԼ
«հոգնել, թուլանալ»
Փոխառություն (թերեւս)
Փոխառության աղբյուր՝ իրան. par-tas
(Թերեւս)
իրանական աղբիւրից՝ par-tas (tas-ի համար հմմտ. օս. tasyn «ծռել»):
Զուգաբանություններ այլ լեզուներում
օս.
tasyn
«ծռել»
tas-ի համար
Մատենագիտություն
Bailey, DKS 384
ՊԵՂԵԼ
«պեղել, փորել, փորագրել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *bel-
«պեղել, փորել»
Պարզ չէ հարաբերութիւնը ուրարտ. pili(e) «ջրանցք» բառի հետ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
bila
«խոռոչ»
մ. խոլ.
belach
«ծերպ, ճեղք, ուղի»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 72
ՊԵՌԵՔԻ
(պեռեքի)
«փռված, տարածված»
Անստույգ (թերեւս)
Եթե ճիշտ ձեւ է պեռեքի-ն (երեսքն լայն պեռեքի), ապա թերեւս կապ ունի պեռեքիլ (< փեռեկիլ) «փռվել, բացվել» բայի հետ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 75
ՊԵՏԱՇԵՏ
«?»
Անստույգ (թերեւս)
Թերեւս պետ աշխետ:
ՊԻՂԾ
(-ոյ)
(պեղծ, պխղծ, պխծ)
«պիղծ»
Անստույգ (թերեւս)
կապված է պղտ-որ արմատի հետ, ինչպես պարծ-ը հ-պարտ-ի։ Աճառյանը համարում է հայերենից փոխառված վրացերեն pilci/bilci «անմաքուր, պիղծ» բառերը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պղծել,
պղծաբան,
պղծալից,
պղծաշուրթն,
եղծապիղծ,
մկնապիղծ,
չարապիղծ
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
pilci/bilci
«անմաքուր, պիղծ»
ըստ Աճառյանի՝ փոխառություն հայերենից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 82
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։