Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ագ» որոնման արդյունք՝ 4294 բառահոդված · Էջ 157 / 430
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 357, սյունակ 1 Էջ 357
ԾԱԿ (-ու, ուջ՝ -ի, -աց) «ծակ, անցք»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծակել, ծակախիթ, ծակամուտ, ծակոտ, ծակոտել, ծակոտկեան, ծակտի, որմածակ, վիմածակ, կապծակ, դրաձակ, անծակ, ծակակար, ծական, ծակաչք, ծակիչ, ծակոց, ծակողիկ, ծակուռ, ծակծկել
Էջ 358, սյունակ 1 Էջ 358
ԾԱՂՔԻԼ «սրտխառնուք, սրտայբրուք ունենալ»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ
Էջ 358, սյունակ 1 Էջ 358
ԾԱՄ (-ոյ, ուշ՝ -ի, -աց) «հյուսված մազ, մազահյուս»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ վրաց. çami, çamsami (թերեւս) «արտեւանունք»
Աղբյուր՝ վրաց. sa-m-isi (թերեւս) «գեղմ»
աղբյուրից. հմմտ. վրաց. çami, çamsami «արտեւանունք», sa-m-isi «գեղմ»։ Աբաեւը (ИЭСОЯ 1, 337) տալիս է վրաց. çami «մազ», sam-isi «քուրձ, մազահագուստ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծամակալ, ոսկեծամ, ծամաւոր, ծամթել, ծամկապ
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց. çami «մազ»
վրաց. sam-isi «քուրձ, մազահագուստ»
Մատենագիտություն
ИЭСОЯ 337
Էջ 358, սյունակ 1 Էջ 358
ԾԱՄՐԵԼ ««խտրել, որոշել» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ
Էջ 358, սյունակ 1 Էջ 358
ԾԱՅԹ (ծայդ, ծաթ, ծաղ) «կիսահավատ, կիսադավան»
Փոխառություն
Աղբյուր՝ գնչուական ձաթ «ցեղի անուն»
գնչուական ձաթ ցեղի անունից, որ հնդկական ծագում ունի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 442
Էջ 358, սյունակ 1 Էջ 358
ԾԱՅՐ «ծայր, գագաթ, նորածագ արեւի ճառագայթ, գերազանց բան»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *g'er- «հասունանալ, ծերանալ» (անմիջական նախաձեւ՝ *g'ario-)
Հազիվ թե կապ ունենայ հնդեւրոպական *g'er- «հասունանալ, ծերանալ» արմատի հետ (*g'ario->ծայր?): Անհաւանական է կապը նաեւ վրաց. cweri «ծայր» կամ ակկադ. siru «եզր» բառերի հետ: Ենթաշերտային բա՞ռ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծայրակարմիր, ծայրագաւառ, ծայրակոտոր, ծայրայեղութիւն, ծայրակտուր, սրաձայր, ծայրան(ան)ալ, ծայրաքաղ, ծայրան, ծայրայեղ, արեւածայրք, լեզուածայր, ան-
Էջ 359, սյունակ 1 Էջ 359
ԾԱՆ- (ճան-) «ճանաչում»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g'en- «ճանաչել, իմանալ» (անմիջական նախաձեւ՝ *g'no- կամ g'on-)
ճանաչել < *ճանաշել (հմմտ. ծանուցանել):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճանաչել, ծանուցանել, ծանուցիչ, ծանաթ, ծանաթական, ծանաթաւոր, ծանաթութք, ծանաթութիւն, անծանաթ, կանխածան, անծան, բարեծանոյց, լաւածանաւթ, կանխածանաւթ, վերծանել, վերծանող, վերծանութիւն, ծանուցագիր, ծանօթագրութիւն, ծանօթագրել, վաղածանօթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. jānati «գիտի»
հ. իռլ. gainaim «գիտեմ»
գոթ. kunnan «իմանալ, ճանաչել»
լիտվ. žinóti
ռուս. знать «իմանալ»
Մատենագիտություն
H. AG 455; Աճ. ՀԱԲ 443
Էջ 359, սյունակ 1 Էջ 359
ԾԱՆԱԿ -ի, -աց «խայտառակ(ութիւն)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
կազմուած է բնիկ հնդեւրոպական ծան- արմատից՝ -ակ վերջածանցով՝ «ճանաչել տալ, յայտնի դարձնել» իմաստային անցումով: Աւելի քիչ հաւանական է կապել ծաղ «ծաղր» արմատի հետ՝ ենթադրելով *l/*n հերթագայութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծանակել, ծանակութիւն, ծանականք, անծանակ, ծադանակակ, ծովածանակ
Էջ 359, սյունակ 1 Էջ 359
ԾԱՆԱՐՏԱԿ -ի, -աց «համախոսական, խմբակցում»
Ծագումն անհայտ է
Ձեւը կարծես իրանական է, բայց ծ-ն հատուկ չէ արեւմտաիրանական լեզուներին. միւս կողմից՝ հազիվ թե կապ ունենայ հայ. ծան- արմատի հետ:
Էջ 359, սյունակ 1 Էջ 359
ԾԱՆԾ -ոյ «ցորենի կճեպ, խոզոջ»
Անստույգ (թերեւս)
Աղբյուր՝ վրաց. jenĵa (թերեւս) «ծեծել»
Աղբյուր՝ վրաց. enĵi (թերեւս) «խոձոջ»
Թերեւս ծեծ բառի ռնգայինով եւ այլ ձայնաւորմամբ ձեւն է, բայց հնդեւրոպական ծագման վարկածը խիստ կասկածելի է: Բաւարար չափով համոզիչ չէ նաեւ կովկասեան (վրացական) ծագման վարկածը՝ jenĵa «ծեծել», enĵi «խոձոջ»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծնծոց
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 451