Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված
· Էջ 157 / 919
ԲԱՒԱՆԴԱԿ
(բովանդակ, մ. հայ. բաւրնդակ)
«ամբողջ, համայն»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. bavandak
Աղբյուր՝ մ. պ. bovandak
իրանական աղբյուրից.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բովանդակել,
բովանդակութիւն,
անբովանդակ,
անբովանդակական,
բաւանդակութիւն,
անբաւանդակելի
Մատենագիտություն
H. IF Anz. 36;
Աճ. ՀԱԲ 433
ԲԱՒԱՆՔ
(բբ)
«գին, վարձատրութիւն»
Ծագումն անհայտ է
ԲԱՒԵՂ
«խնդուկ (բոյս)»
(բուսաբանություն)
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *bheu-
«աճել, ուռչել, ծագել, լինել»
(անմիջական նախաձեւ՝ *bheu-el-)
որտեղից՝ բոյս բառը:
Տե՛ս նաեւ
ԲԱՒԹ
(բօթ)
«գույժ, վատ լուր»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բօթաբեր,
բօթագրոյց,
բօթալից,
բօթել
ԲԱՒԻՂ
(բաւեղ, բաւիլ)
«լաբիրինթոս, ծածկված մութ տեղ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *bheu-
«աճել, լինել, ապրել, բնակվել»
(անմիջական նախաձեւ՝ *bheuelā-, *bheuilā-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բաւղակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
φωλεός «որջ, բուն» (<*bhō(u)lo)
հուն.
φωλέω «որջում թաքնվել, մնալ, պահվել»
Մատենագիտություն
Ջահ. ՊԲՀ 36-37
ԲԱՒԼԻԶՄՈՒՆՍ
(բօլիզմունս)
«մի հիւանդութիւն»
Ծագումն անհայտ է
ԲԱՔԱՅ
I
(բօքա)
«ըմբիշ»
Փոխառություն
Աղբյուր՝ թյուրք. bükä
Փոխառություն թյուրքական աղբյուրից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 433
ԲԱՔԱՅ
II
««լալիք» (ԲՀ)»
Փոխառություն
Աղբյուր՝ եբր. bākā
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 433
ԲԲԵԼ
(բիբել)
«ձագերի ձայն հանել»
Բնաձայն
Բնաձայնական կազմություն:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 433
ԲԲՂԱՇ
(բբղօշ)
«մի թռչուն (՞)»
Բնաձայն (՞)
Աղբյուր՝ թրք. ղուշ
(կարող է)
«թռչուն»
բաղադրված լինել բբ-(ել) եւ -ղաշ = ղուշ (<թրք.) բաղադրիչներից:
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։