Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«տի» որոնման արդյունք՝ 2894 բառահոդված · Էջ 156 / 290
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 421, սյունակ 1 Էջ 421
ԿՈՏԻԿ II «մի դեղաբույս (ատամնացավի դեմ)»
Փոխառություն (թերեւս)
Կազմված է կոտիկ «անասնաձագ» բառից։
Տե՛ս նաեւ
Էջ 421, սյունակ 1 Էջ 421
ԿՈՏԻՄՆ (կոտիմ, կոտեմ), -ան «կոտեմ, նվարդակ»
Ծագումն անհայտ է
Ենթաշերտային բա՞ռ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ջրկոտեմ, շնկոտեմ, կոտմուկ, կոտմանտուկ
Էջ 421, սյունակ 1 Էջ 421
ԿՈՏԻՆԴ (կոնգին-ք) «մի ուտելիք»
Ծագումն անհայտ է
Կապ ունի՞ արդյոք հուն. κοτίνας, -αδος «վայրի ձիթենու պտուղ» բառի հետ։
Էջ 421, սյունակ 1 Էջ 421
ԿՈՏԻՏ (բրբ. կոտոտ) «փականքի (կողպեքի) մաս»
Ծագումն անհայտ է
Էջ 421, սյունակ 1 Էջ 421
ԿՈՏԻՒՂ «սողուն մարմինների եւ հեղուկի մի չափ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κοτύλη
Մատենագիտություն
H. AG 359; Աճ. ՀԱԲ 640
Էջ 422, սյունակ 1 Էջ 422
ԿՈՏՄՈՒՆ(Կ) «արծվանման քիթ»
Ծագումն անհայտ է
եթե կոտիմն բանի հետ կապված չէ, ապա անհասկանալի է իմաստային հիմքը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոտմկեան, կո(տ)մնկե
Էջ 422, սյունակ 1 Էջ 422
ԿՈՏՈՐ I (-ոյ) (բրբ. կտոր, կոտր) «կտոր»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *(s)ker-t- *-rt-ի շրջմամբ
հ.-ե. արմատ՝ *(s)keu-t- «կտրել»
հազիվ թե հնդեւրոպական *(s)ker-t- արմատից ծագող որեւէ աղբյուրից` *-rt-ի շրջմամբ (կամ, թերեւս, *(s)keu-t- «կտրել» արմատից)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոտորել, կոտորատել, կոտորոտել, կոտորած, կոտորիչ, կոտորուած, կոտորումն, կարթակոտոր, սանձակոտոր, կապակոտոր, լաստակոտոր, հատակոտոր, ծայրակոտոր
Տե՛ս նաեւ
Էջ 422, սյունակ 1 Էջ 422
ԿՈՏՐԻՏԻ «մի բույս»
Ծագումն անհայտ է
Էջ 422, սյունակ 1 Էջ 422
ԿՈՐ I «ծուռ, ծռված»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ger- «պտտել, ոլորել» (անմիջական նախաձեւ՝ *gor-)
եթե նկատի առնենք կեռ ձեւի առկայությունը, ապա ավելի քիչ հավանական է բխեցումը *gou-ero-ից կամ *gou-tro- ից` *geu- «ծռել, թեքել, կամար կազմել» արմատից, ինչպես կարծում է Յ. Պոկոռնին (IEW, 1, 397)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կորանք, կորացուցանեմ, կորակտուց, կորակնոր, կորնթարդ, կորագլուխ, ակնկոր, ակնկորեմ, կամակոր, գլխակորիմ, կորաթամակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. կեռ
բրբ. կոռ
բրբ. կորձ
Մատենագիտություն
IEW 397
Էջ 422, սյունակ 1 Էջ 422
ԿՈՐ III «կորուստ, փչացում»
Անստույգ
հ.-ե. արմատ՝ *g^er- «կլանել, կոկորդ, անդունդ»
հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *g^er- «կլանել, կոկորդ, անդունդ» արմատի հետ։ Ենթաշերտային բա՞ռ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կորնչիլ, կորուսանել, կորնչումն, կորուստ, կորուսիչ, կորստախառն, կորստական, անկորուստ, երախտակորոյս, խորհրդակորոյս, համակորոյս, հետակորոյս, մտակորոյս, շնորհակորոյս, դաշնակորոյս, կանխակորուստ