Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ական» որոնման արդյունք՝ 4658 բառահոդված
· Էջ 156 / 466
ԹՈՒԵՐ
«նվազ, թերի»
Անստույգ
Գործածուած է թերի-ի փոխարէն՝ թուերագոյն = թերագոյն։ Կարող է լինել սրա բարբառային տարբերակը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թուերագոյն
ԹՈՒԶ
(-ոյ, ուչ՝ -ի, -ից)
«թուզ»
Փոխառություն
Աղբյուր՝ միջերկրածովյան կամ փոքրասիական աղբյուր *tugho-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թզենի,
թզաբեր,
թզենապատ,
թզկերուկ,
թզորակ,
մոլաթուզ,
ժանտաթզենի,
մոլաթզենի,
ադամաթուզ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
σῦκον (բեովտ. τὔκον)
լատ.
fīcus
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 202;
Ջահ. ՀԼՊ 466
ԹՈՒԹԱԿ
(դուղաք)
«թութակ (թռչուն), պապկա»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. tōtak (tūtī)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թութակաբան,
թութակաբար,
թութակային,
թութականման,
թութակօրէն
Մատենագիտություն
H. AG 264;
Աճ. ՀԱԲ 203
ԹՈՒԽ
I
(թուղ), -ոյ
«թուխ, թխագույն, մուգ գորշ, սեւավուն, մութ, մթին, խավար, մռայլ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *teu-
«ուռչել»
(անմիջական նախաձեւ՝ *tu-kho-)
Աճառյանը (ՀԱԲ 2, 203) դնում է կասկածելիների շարքում
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թխագոյն,
թխանալ,
թուխակն,
թոյրաքուխ,
քաջաթուխ,
բոթուխ
Նոր՝
թխորակ, թխադեմ
թխորակ, թխադեմ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. խլ.
poka ((*tu-g>))
հ. շվեդ.
thukna «մառախուղ»
հ. անգլ.
duxian «մթնեցնել»
հ. սաքս.
thiustri
հ. վ. գ.
d-uster «մութ»
հ. սլ.
tuko «ճարպ» ((*tu-k>) ըստ Պետերսոնի)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 203;
Pok. IEW 1081
ԹՈՒԽ
II
«ձագահանում, թուխս, թխսում»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *teuk-
«սաղմ, սերունդ»
(անմիջական նախաձեւ՝ *tukh-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թխել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հնդկ.
tuc, tokam «սերունդ, զավակներ»
ավ.
taoxman- «սերմ, սերունդ, տոհմ»
հայ.
տոհմ (< իրան.)
ԹՈՒԽ
III
«խփում, խփելը. թխում, թխելը»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)teu-k-
«հրել, խփել»
(անմիջական նախաձեւ՝ *tukh-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թխել,
հացթուխ,
եփթուխ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
τυκος «քարակոփ գործիք, կացին»
հուն.
τυκιζω «կոփել, տաշել»
հ. վ. գ.
dūhen «սեղմել, տաշել»
լատվ.
tukstēt «թխկացնել»
ռուս.
ткнуть «հրել, խփել»
ԹՈՒՂԱՅ
«մահմեդական աղոթք»
(կրոն.)
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. duya
ԹՈՒՂԲ
I
(թուխայ, թողփ)
«ամպամածություն, մշուշ, մառախուղ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
Եթե սկզբնաձեւը թուխայ-ն է, ապա թուխ-ի ածականով ձեւն է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թխապհոծ,
թլփայորդ
Տե՛ս նաեւ
ԹՈՒՄԱՆ
I
(դուման)
«տասը հազար, բյուր»
Փոխառություն
Աղբյուր՝ թյուրք-թաթարական tumān
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 205
ԹՈՒՄԱՆ
II
«նահանգի կենտրոնի շրջակա վայրերը»
Փոխառություն
Աղբյուր՝ թյուրք-թաթարական tuman
թյուրք-թաթարական աղբյուրից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 206
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։