Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ագ» որոնման արդյունք՝ 4294 բառահոդված · Էջ 156 / 430
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 355, սյունակ 1 Էջ 355
ԽՐՈՒԱՆԴԵԼ «կարկատել»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խրուանդիչ
Էջ 355, սյունակ 1 Էջ 355
ԽՕԶ (*խաւզ, ղօզ) «ջրիմուռ»
Ծագումն անհայտ է
Էջ 355, սյունակ 1 Էջ 355
ԽՕՐԺԻ «մի ծաղիկ, մի տեսակ շուշան»
Ծագումն անհայտ է
Էջ 357, սյունակ 1 Էջ 357
ԾԱԲԼԻ (ծապլի, ծաքիլ, ծապռի) «շագանակ» (բրբ.)
Փոխառություն
Աղբյուր՝ վրաց. cabli
Էջ 357, սյունակ 1 Էջ 357
ԾԱԳ (-ի, -աց) (*ծայգ) «ծայր (սկիզբ, վերջ)» (բրբ. «ծլել»)
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *g'ogh- «ցից, սյուն, ճյուղ, թուփ»
*ծայգ ձեւը, որից ծագում են բարբառային շատ ձեւեր, կարող է գալ *g'ēi- «ծլել» ձեւից (*g'əi-gh-՞):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծագել, ծագումն, արեգակնածագ, լուսածագ, լուսածագիլ, հանկարծածագ, բոցածագումն, երագածագ, երկնածագ, ինքնածագ, կորածագ, չորեքծագեան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հնդեւր. kag «սեպ»
հ. վ. գ. kegil «ցից, սյուն, փայտե մեխ»
լիտվ. žagaras «ճյուղոտ»
լիտվ. žagrė «խոփ»
Մատենագիտություն
Pok. IEW 354
Էջ 357, սյունակ 1 Էջ 357
ԾԱԹԻՐԱՅ «՞»
Փոխառություն
Աղբյուր՝ ասորերեն (՞)
Ըստ ձեւի կարող է ծագել ասորերենից:
Էջ 357, սյունակ 1 Էջ 357
ԾԱԼ (-ոյ) (ծաղ «մի խմորեղեն») «ծալք»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծալել, ծալած, ծալածոյ, ծալումն, անծալ, ծաղաբար
Էջ 357, սյունակ 1 Էջ 357
ԾԱԽ (-ոյ, -ի, -ից) «ծախս, վատնում, սպառում, վաճառում, վաճառք»
Ծագումն անհայտ է
Հազիվ թէ կապ ունի օս. cūx/cox «պակաս. զուրկ» արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծախել, ծախսումն, ծախիչ, մարդածախ, մեծածախ, բազմածախ, գազանածախ, դիւրածախ, եզնածախ, հացածախ, անծախ, անծախական, անծախող
Նոր՝
ծախսել, ծախսարար, մանրածախ
Էջ 357, սյունակ 1 Էջ 357
ԾԱՃԻ «ծիծեռնակ (՞)»
Անստույգ (՞)
Անստոյգ բառ: Ծագումն անյայտ է. թերեւս ծիծառ(ն)-ի բարբառային, փաղաքշական մի ձեւ:
Էջ 357, սյունակ 1 Էջ 357
ԾԱԾՈՒԿ «ծածուկ, գաղտնի, անիմանալի, խորին»
Անստույգ (թերեւս)
Կազմուած է կամ անծանօթ *ծած- արմատից՝ -ուկ վերջածանցով, կամ, թերեւս, կրկնութեամբ՝ ծա-ծուկ (հմմտ. մամուլ, մամուռ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծածկել, ծածկոյթ, ծածկոց, ծածկութիւն, ծածկաբար, ծածկանութ, ծածկապէս, ծածկատես, ծածկելի, ծածկիչ, յարկածածուկ, քողածածուկ, ամրածածուկ, գետնածածկոյթ, գլխածածկել, թեւածածուկ, խրթնածածուկ
Նոր՝
ծածկագիր, ծածկագրութիւն, ծածկալեզու, ծածկանուն