Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«բաղ» որոնման արդյունք՝ 3993 բառահոդված · Էջ 155 / 400
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 336, սյունակ 1 Էջ 336
ԽՇՈՒՐ «մանրուք, մանր կտորտանք, փշուր, քիչ, սակավ, սեզ, ճիլ» (բբ)
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խշրել, խշրիլ, խշրիկ, խշրուկ
Էջ 337, սյունակ 1 Էջ 337
ԽՈԶ I (-ի, -ից, -աց) «խոզ, մի աստղ»
Փոխառություն
Աղբյուր՝ ակկադ. ḫurīru(m) (բուն աղբյուրը չի հավաստված)
Աղբյուր՝ պ. xūk (բուն աղբյուրը չի հավաստված)
հմմտ. 1) ակկադ. ḫurīru(m) . 2) մ. պ., պ. xūk, 3) կովկ. ա) քարթ., մեգր., ճան. ֆեյ (սրանց *յօյ ձեւից խոճ(-կոր)). բ) աբխ. -xoba, ադըղ. kxoyə, գ) նախ.-դաղ. xokxa, բացք. kxa
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոզանալ, խոզութիւն, խոզեան, խոզենի, խոզամիտ, խոզարած, խոզուկ, խոզատանձ, խոզուկ, խոզափուշ, խոզապարան
Էջ 337, սյունակ 1 Էջ 337
ԽՈԶԱՆ «խոզան, հնձված արտի մնացուկ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոզանել, խոզանստել
Նոր՝
խոզանակ, խոզանակաձեւ, խոզանատեղ
Էջ 337, սյունակ 1 Էջ 337
ԽՈԶԱՐ (խազուր՞) ««դալար բույս» (ԲՀ՝ «բոյս դալարի»)»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. xuzārat < արաբ. xuzārat
Աճառյանը (ՀԱԲ 2, 384) տալիս է անմիջաբար արաբ. xazrā ձեւից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոզբասա
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 384
Էջ 337, սյունակ 1 Էջ 337
ԽՈԹ I «խոթում, խայթում, խեթ, ծուռ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)k(h)ai-t- «խփել, բռնցքահարել, հրել, խփել» (անմիջական նախաձեւ՝ *ktoth-)
*(s)k(h)ai-t- «խփել, բռնցքահարել, հրել, խփել» արմատի կողքին, որտեղից՝ հայ. խայթ, խիթ, խեթ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոթել, խոթմոթել, մոթխոթել, խոթոտել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 384
Էջ 337, սյունակ 1 Էջ 337
ԽՈԺՈՌ «կոշտ, անհարթ, դաժան»
Անստույգ (թերեւս)
խոշոր բառի հնչյունիմաստային տարբերակն է։ Ենթաշերտային բառ կամ, թերեւս, պատկերավոր-բնաձայնական կազմություն։ Թերեւս կապված է նաեւ խլուրդ համիմաստ բառի հետ ժ/լ հերթագայությամբ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոժոռադէմ, խոժոռիլ, խոժոռագեղ, խոժոռութիւն, խոժոռուտ
Տե՛ս նաեւ
Էջ 337, սյունակ 1 Էջ 337
ԽՈԼԵԼ (աղավաղմամբ՝ խոկել՝ ԲՀ) «ցրել, վանել, քշել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kel- «քշել, մղել, շարժման մեջ դնել» (անմիջական նախաձեւ՝ *khol-)
թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *khol-` *kel- «քշել, մղել, շարժման մեջ դնել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոլխոլել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. kalayati «քշում է»
հուն. κελλω «քշել, ափ քշել»
լատ. celer «արագ»
Էջ 338, սյունակ 1 Էջ 338
ԽՈԼՈՐ (խոլոր) «խժոռ, խեթ (հայացքի մասին)»
Ծագումն անհայտ է (թերեւս)
ենթաշերտային բառ, որ լ/ժ եւ լ/շ հերթագայություններով կապված է խժոռ եւ խոշոր բառերի հետ: Ավելի քիչ հավանական է կապ տեսնել հնդեւրոպական *(s)kel- «ծռել, ծուռ» արմատի հետ` *k>kh անցմամբ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոլորել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. խեղ
Էջ 338, սյունակ 1 Էջ 338
ԽՈԼՈՐՁ(Ն) (խոլորձ, որձարմատ) «խոլորձ, որձարմատ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *org'h- որձ բաղադրիչը
հին բարդություն, որի մեջ առկա է հուն. orchis «ամորձի, ձու, խոլորձ» բառին ցեղակից որձ (հ.-ե. *org'h-) բաղադրիչը:
Էջ 338, սյունակ 1 Էջ 338
ԽՈԽ «դեղձ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. xauxa
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բ. խոխի, խոխենի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 385