Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«մի» որոնման արդյունք՝ 2396 բառահոդված · Էջ 154 / 240
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 532, սյունակ 1 Էջ 532
ՄՈԼԻԼ (-ել) «խենթանալ, կատաղել, գուշակել»
Բնիկ հնդեւրոպական
Բնիկ հնդեւրոպական. ըստ Աճառյանի (ՀԱԲ 3, 339), զուգահեռներ ունի մի կողմից ալբ. mal «կիրք, մոլություն սաստիկ ցանկություն», մյուս կողմից՝ հ. հնդկ. malvá- «հիմար, խենթ» բառերի մեջ, բայց ըստ Պոկոռնու բառարանի (Pok. IEW), արմատը չի որոշվում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մոլուցք, մոլութիւն, մոլարբոյս, մոլի, մոլեգին, գինեմոլ, դիւացամոլ, դիւամալ, դիցամոլ, իգամոլիլ, կնամոլ, մանկամոլ, մարմնամոլութիւն, կռամոլ, շրջմոլիկ, կռամոլ, խնդամոլ
Նոր՝
ծխամոլ, սրճամոլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ալբ. mal «կիրք, մոլություն սաստիկ ցանկություն»
հ. հնդկ. malvá- «հիմար, խենթ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 339; Pok. IEW None
Էջ 533, սյունակ 1 Էջ 533
ՄՈՂԵՍ (մողեզ, մոդիզ, մոսղես, մուզեզ, մուղիզ, մուղուզ, մայլաղեզ) «մողես»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mel- «մանրել, փշրել, փշուր; գոյնանիշ (մթին, կեղտոտ գոյնէր նշանակող)» (անմիջական նախաձեւ՝ *mel-, *mol-)
կամ համեմատւում է յատկապէս *mel- «մանրել, փշրել, փշուր» արմատից ծագող հ. վ. գ. moll, molle «սալամանդր», հայ. մլուկ բառերի (Pok. IEW), կամ միեւնոյն գ. բառերի հետ միասին գոյնանիշ (մթին, կեղտոտ գոյնէր նշանակող) *mel-, *mol- արմատի հետ։ Աճառեանը (ՀԱԲ 3, 342) փոխառեալ է համարում մ. պ. մի ձեւից՝ նկատի ունենալով պ. mālūs (mālōs) «կանաչ մողես» բառ։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ. moll, molle «սալամանդր»
հայ. մլուկ
պ. mālūs (mālōs) «կանաչ մողես»
Մատենագիտություն
Pok. IEW None; Աճ. ՀԱԲ 342
Էջ 534, սյունակ 1 Էջ 534
ՄՈՅԿ (մոյգ) «կոշիկ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
Աղբյուր՝ մ. պ. mōk
Փոխառություն իրանական աղբյուրից: հմմտ. մ. պ. mōk:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
միամոյկ, ճորձմոյկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ. mōk
Մատենագիտություն
H. AG 196; Աճ. ՀԱԲ 344
Էջ 534, սյունակ 1 Էջ 534
ՄՆԱԴ «մի կշռաչափ՝ տաղանդ, մնաս»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. μονάς
Մատենագիտություն
H. AG 366; Աճ. ՀԱԲ 345
Էջ 534, սյունակ 1 Էջ 534
ՄՆԱ(Յ) «մեզ» (ԲՀ)
Անստույգ (թերեւս)
Աղբյուր՝ հուն. μόνος (թերեւս) «միակ, մեկ»
Թերեւս ուղղելի է մոնա «մեկ», եթե մոնա-ն հուն. μόνος-ից («միակ, մեկ») է, ինչպես կարծում է Ամալյանը (ԲՀ 408):
Էջ 534, սյունակ 1 Էջ 534
ՄՈՆՈԶՈՆ (-ի, -աց) «միայնակյաց»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. μονάζων
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մոնոզոնակ, մոնոզոնական, մոնոզոնութիւն, մնազն, մոնազնութիւն
Մատենագիտություն
H. AG 366; Աճ. ՀԱԲ 345
Էջ 535, սյունակ 1 Էջ 535
ՄՈՎԴԱՍ (մովդաղ) «միայն» (ԲՀ)
Ծագումն անհայտ է (հավանաբար)
Հավանաբար առնված է Մովդադ հատուկ անվան մեկնութիւնից
Էջ 535, սյունակ 1 Էջ 535
ՄՈՐ II (մուր, մորմ) «մի թունաւոր միջատ՝ փաղեժ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mer- «շփել, տրորել» (անմիջական նախաձեւ՝ *mor-)
արմատից
Զուգաբանություններ այլ լեզուներում
ալբ. morr «ոջիլ»
Էջ 535, սյունակ 1 Էջ 535
ՄՈՐ III (մոռ (?)) «մի տեսակ զգեստ»
Ծագումն անհայտ է (՞)
Անստոյգ բառ: Ծագումն անհայտ է
Էջ 535, սյունակ 1 Էջ 535
ՄՈՐԷ (-ի, -ից) «մի համեմունք»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ἁλμυρίς
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 348
Տե՛ս նաեւ