Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված · Էջ 154 / 764
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 179, սյունակ 1 Էջ 179
ԴԱԲԴԱԲԱՅ «փոքր թմբուկ, նադարա»
Փոխառություն
Աղբյուր՝ պրս. dabdaba
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 609
Էջ 179, սյունակ 1 Էջ 179
ԴԱԲԻՐ (-այ, ուշ՝ -այի) «հրեական տաճարի հետնասենյակ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. δαβίρ < եբր. dəbīr
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դաբիրայատրեն
Մատենագիտություն
H. AG 345; Աճ. ՀԱԲ 609
Էջ 179, սյունակ 1 Էջ 179
ԴԱԲՐԱՆ (տապրան) «աստղաբույլ Ցուլի համաստեղության մեջ» (աստղագիտություն)
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. dabrān
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 609
Էջ 179, սյունակ 1 Էջ 179
ԴԱԳ «պատիր, խաբեբա, նենգ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *dag
Աղբյուր՝ պրսկ. daγā
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դագել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 610
Էջ 179, սյունակ 1 Էջ 179
ԴԱԳԻՆԻՃ (ԲՀ) «վրացական բարտի»
Ծագումն անհայտ է
Էջ 179, սյունակ 1 Էջ 179
ԴԱԴԱՐ (-ոյ) (բրբ. «հոգնել, հենվել, կռթնել») «դադար, հանգիստ, կանգառ, դադարի տեղ, (հգն.) բնակարան, կացարան»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dher- «պահել» կրկնավոր բնիկ
Կրկնավոր բնիկ հնդեւրոպական՝ *dher- «պահել» արմատից, որտեղից նաեւ՝ դարել
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դադարել, դադարեցուցանել, դադարիկ, դադարուն, անդադար
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 611
Տե՛ս նաեւ
Էջ 179, սյունակ 1 Էջ 179
ԴԱԴԷ «որմնաբույս, ապակեխոտ, կովինջ՝ Parietaria L.» (բուսաբանություն)
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ արաբ. dādī (թերեւս)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 611
Էջ 179, սյունակ 1 Էջ 179
ԴԱԺԱՆ (դարժան) «դառնահամ, լեղի, ժանտ (հոտ), տաժանելի, անգութ, անողորմ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *dažan
Աղբյուր՝ պ. dažan
Մատենագիտություն
H. AG 132; Աճ. ՀԱԲ 611; Ջահ. ՀԼՊ 521
Էջ 180, սյունակ 1 Էջ 180
ԴԱԼ I (հին՝ դայլ) «ծննդկանի առաջին կաթ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dhē(i)- «ծծել, ծիծ տալ, կերակրել» (անմիջական նախաձեւ՝ *dhə-li-)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. dhāru «ծծող»
հուն. θηλυς «կանացի»
հուն. θηλω «կանացի կուրծք»
ալբ. dhallr «երեսը քաշած կաթ, թան»
լատ. fēlō «ծծել»
Մատենագիտություն
H. AG 437; Աճ. ՀԱԲ 611
Տե՛ս նաեւ
Էջ 180, սյունակ 1 Էջ 180
ԴԱԼԱՊՐ (ԲՀ՝ դաղապուր, դեղատր) «սուր գործիք՝ թուր կամ կացին, տապար»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ հուն. (՞) (հուն՞.)
Աղբյուր՝ լատ. dolābra (՞) (հուն՞.)
Բաղադրություն՝ դալապրել։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դալապրել
Մատենագիտություն
H. AG 345; Աճ. ՀԱԲ 612