Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ել» որոնման արդյունք՝ 4109 բառահոդված · Էջ 153 / 411
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 328, սյունակ 1 Էջ 328
ԽԵՐ II (խէր) «մի ուտելիք (դա՞լ)»
Ծագումն անհայտ է
Էջ 328, սյունակ 1 Էջ 328
ԽԵՐԳՈՒՆԵԼ (խերկունել) «նորոգել» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Էջ 328, սյունակ 1 Էջ 328
ԽԵՐԵՒԵՇ(Տ) (հարէժ) (-ի, -աց) «մանրադրամ, լումա, բարակ թերթ, փոքր կտոր»
Ծագումն անհայտ է (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ker- «կտրել» *k>*kh անցմամբ
Կասկածելի է կապը հնդեւրոպական *(s)ker- «կտրել» արմատի հետ` *k>*kh անցմամբ։
Տե՛ս նաեւ
Էջ 328, սյունակ 1 Էջ 328
ԽԵՑ «կավե աման, խեցի, կտոր, խեցեմորթի պատյան»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)k(h)ed- «ճեղքել» (անմիջական նախաձեւ՝ *khed-sk-)
Վրացերենն ունի keci «կավ, թրծուփ կավ», որ, թերեւս, հայերենից է փոխառված` կ/խ հերթագայությամբ ներկայացված մի արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խեցագործ, խեցանման, խեցակոյտ, խեցակարկառ, խեցատ, խեցգետին(ն), խեցբեկ, խեցբեկագոյն, խեցբեկոր, զրախեց, նշախեց, խեցխեցի, խեցի, խեցկոյտ, խեցեայ, խեցեղէն, խեցեմորթ, պղնձախեցի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. skhadatē «ճեղքում է»
հայ. շերտ (<*skhed-ri)
լիտվ. skedervà «բեկոր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 360
Էջ 328, սյունակ 1 Էջ 328
ԽԵՒ «հիմար, խենթ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *(s)kebh- «կտրել, ճեղքել» (անմիջական նախաձեւ՝ *khebh-) խեւ °
Կապ ունի՞ հնդեւրոպական *(s)kebh- «կտրել, ճեղքել» արմատի հետ (*khebh- > խեւ °), որտեղից ծագում են հ. սլավ. xabiti, ռուս. խաբիտյ «փչացնել», չեխ, բրբ., սլովակ. chábit «հիմարացնել», չեխ. pochabý «խելագար, խեւ»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խեւ(ա)նալ, խեւութիւն, խեւուկ, խեւաբար, խեւանոց
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. սլավ. xabiti
ռուս. хабить «փչացնել»
չեխ. pochabý «խելագար, խեւ»
Էջ 328, սյունակ 1 Էջ 328
ԽԵՓ «կարծր, պինդ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)kep- «կտրել, ճեղքել» (անմիջական նախաձեւ՝ *kheph-) խեփ (°)
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *(s)kep- «կտրել, ճեղքել» արմատի հետ` *kheph- > խեփ (°)։ Չկան վստահելի զուգահեռներ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խեփանալ, խեփոր
Էջ 328, սյունակ 1 Էջ 328
ԽԶՈՒԶ «կալի մնացուկ»
Բնաձայն (թերեւս)
թերեւս կրկնավոր ձեւ, որ կապված է խուզ- (խզել) բայահիմքի հետ։ Անհավանական է խմուձ-ի միջնորդությամբ կովկասյան ծագում ենթադրելը։
Տե՛ս նաեւ
Էջ 328, սյունակ 1 Էջ 328
ԽԶԵԼ (խուզ) «պոկել, կտրել, խուզել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)kēu- «կտրել, անջատել, քերել, փորփրել, քչփորել» (անմիջական նախաձեւ՝ *khu-gh-) ձայնդարձային ձեւ
որտեղից նաեւ` խուզել ձայնդարձային ձեւը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խզումն, խզելի, խզտել, խզրատել
Տե՛ս նաեւ
Էջ 328, սյունակ 1 Էջ 328
ԽԶՐԱՏ «համր, անլեզու (?)»
Անստույգ (՞)
Արդյոք չի՞ կազմված խզր- (°) արմատից` -ատ ածանցով:
Տե՛ս նաեւ
Էջ 329, սյունակ 1 Էջ 329
ԽԵԹ (խեդ) «խղճի խայթ, խիթ, փորացավ, խեթ նայվածք, ոխ, արգելք, հրում»
Բնիկ հնդեւրոպական
Խայթ արմատի տարբերակը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խիթալ (-ել), անխեթ, բռնխեթ