Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«աղ» որոնման արդյունք՝ 5731 բառահոդված · Էջ 153 / 574
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 228, սյունակ 1 Էջ 228
ԵՐՇԻԿ ««երշիկ» (նոր գրական բառ)»
Փոխառություն
Աղբյուր՝ թրք. erišgi
Աղբյուր՝ թրք. irišgink
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երշիկագործ, երշիկարան, երշիկեղեն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 68-69
Էջ 228, սյունակ 1 Էջ 228
ԵՐՈՒՆԴԵՂ «ծծումբ» (բբ)
Ծագումն անհայտ է
Առանձնացելի՞ է արդեօք -դեղ կամ -եղ բաղադրիչներից մեկնումեկը
Էջ 228, սյունակ 1 Էջ 228
ԵՐՋԱՆԻԿ -ի, -աց «բախտավոր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *pri- «հաճել, բարեհաճել, սիրել» (անմիջական նախաձեւ՝ *prāi-, *pri-) արմատից (+ անիլ)
Աճառեանը սրա հետ միացնում է նաեւ երան(ի)-ն, որ, սակայն իրանական ծագում ունի (տե՛ս)։ Հնարավո՞ր է արդեօք նաեւ երջանիկ-ի իրան. ծագումը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երջանկանալ, երջանկաւետ, բարեբախտ, նախերջանիկ, գերերջանիկ, բազմերջանիկ, երջանկայիշատակ, ապերջանիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. prīyatē «սիրում է»
հ. հնդկ. prīti «ուրախություն, բավարարություն, հաճույք»
հուն. πρᾶος «սիրալիր, մեղմ»
գոթ. frijōn «սիրել»
հ. պ. priyati «բարեհաճել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 69
Տե՛ս նաեւ
Էջ 228, սյունակ 1 Էջ 228
ԵՐՓՆ (գրված նաեւ ներփն) «գույն, երանգ»
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունի հնդեւրոպական *perk'- «խայտաբղետ» արմատի հետ, այս դեպքում փ-ն անբացատրելի է մնում։ ... քիչ հավանական է նաեւ բխեցումը հնդեւրոպական *ser- «կարմիր, կարմրավուն» արմատից` արփի-ի բառի հետ միասին
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երփնագոյն, երփնաներկ, երփներանգ, գեղերփնել, լուսերփն, ծիրաներփնի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ. farawa «գույն» (<*pork'-uo)
լիտվ. sir̃pti «հասունանալ» (< «կարմրել»)
Էջ 228, սյունակ 1 Էջ 228
ԵՒ I «եւ, ու» (շաղկապ)
Ստուգաբանություն
Էջ 229, սյունակ 1 Էջ 229
Ե I
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *epi «վրա, մոտ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եթե, եւս, չեւս, թերեւս, թեպետեւ, իբրեւ, չեւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. ápi «նաեւ»
հուն. επί «վրա. մոտ»
լիտվ. apiẽ «շուրջը»
Մատենագիտություն
H. AG 445; Աճ. ՀԱԲ 70
Էջ 229, սյունակ 1 Էջ 229
Ե II «օտար» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անհավանական է կապը հնդեւրոպական *ebhi- «դեպի, դեմը» ձեւի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եւազգած, եւակող
Էջ 229, սյունակ 1 Էջ 229
Ե IV «ունենալ (՞)»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *op- «աշխատել, գլուխ բերել, իրականացնել, աշխատանքի արդյունք, հարստություն» ձայնդարձային ձեւ
Արդյոք հնդեւրոպական *op- «աշխատել, գլուխ բերել, իրականացնել, աշխատանքի արդյունք, հարստություն» արմատի ձայնդարձային ձեւը չէ՞:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եւութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. ápas «գործ»
հ. հնդկ. árnas «եկամուտ, ունեցվածք»
խեթ. happinahh «հարստացնել»
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 229, սյունակ 1 Էջ 229
ԵՒԱՆ (եւան) «ոստիկանապետ (՞)»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ արաբ. ewān
ըստ Ս. Ավագյանի
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եւանութիւն
Մատենագիտություն
ՎԱԲ 82
Էջ 229, սյունակ 1 Էջ 229
ԵՒԵԹ «միայն»
Ստուգաբանություն
Բաղկացած է եւ եւ եթ բաղադրիչներից, որոնք տե՛ս առանձին:
Տե՛ս նաեւ