Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 1859 բառահոդված (էջ 153/186)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 629, սյունակ 1 Էջ 629
ՊԱՏՐՈՒՃԱԿ (պատրուճակ, պատրճակ) «ուտելի կենդանի, զոհ, ուտելեղեն, ռոճիկ, ոչխար»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ իրանական patrōčak
Փոխառություն իրանական աղբյուրից՝ patrōčak.
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ.
patrōč
Մատենագիտություն
H. AG 514; Աճ. ՀԱԲ 54; Ջահ. ՀԼՊ 540
Տե՛ս նաեւ
Էջ 629, սյունակ 1 Էջ 629
ՊԱՐ (-ու) «շուրջ, շրջան, պար, խումբ, շարք»
Փոխառություն
հ.-ե. արմատ՝ *pero-
Փոխառության աղբյուր՝ իրանական *par-
Փոխառություն իրանական աղբյուրից՝ *par- (< հնդեւրոպական *pero-)։- Bailey, DKS 232, 248. Ավելի վաղ վարկածները տարբեր անձերի կողմից Աճառյանը (ՀԱԲ 4, 55) դնում է կասկածելիների շարքում։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարաձեւ, պարանցիք, պարաւոր, պարս, պարսմայր, պարոյր, պար(ա)-, բարձրապարու, գեղապարել, անպար, խորհրդապար, կոծապար, ատրապար, ատրապարիկ, նորպարահանդես, պարասրահ, պարբերաբար, պարբերական, պարբերականություն, պարուհի
Մատենագիտություն
Bailey, DKS 232, 248; Աճ. ՀԱԲ 55
Էջ 629, սյունակ 1 Էջ 629
ՊԱՐԱՆՈՑ (-ի, -աց) «վիզ, նեղուց»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *kuel- «պտտվել, շրջվել»
հ.-ե. արմատ՝ *bheug- «ծռել»
Կազմված է պարանիլ «դառնալ, հետ դառնալ» բայի ներգործական պարանել «դարձնել, շուտ տալ, շրջել» (պահպանվել է միայն բարբառներում) բայի հիմքից՝ -ոց վերջածանցով։ իմաստային այդ հարաբերությունն է առկա նաեւ լատ. collum «պարանոց» (*kuel- «պտտվել, շրջվել» արմատից), այլեւ հայ. բուկ (<հ.-ե. *bheug- «ծռել») բառերում։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարանոցաբաղ, պարանոցատանջ, պարանոցուտ, մերկապարանոց, կարճապարանոց, գեղեցկապարանոց, լայնապարանոց
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
collum
«պարանոց»
Էջ 630, սյունակ 1 Էջ 630
ՊԱՐԱՐ(Տ) «պարարտ, գեր, բերրի, պարարտություն»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ իրանական *paðar(t)-
ըստ Benveniste-ի
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարարել, պարարուն, պարարտանալ, պարարտութիւն, պարարտամարմին, մարմնապարար, որովայնապարար, երկնապարար, որդնապարար, հոգեպարար, շտեմարանապարար, ակնապարար
Զուգաբանություններ այլ լեզուներում
սողդ.
pδ’r
«կերակրել»
սողդ.
pδ’rti
«կերակուր»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 541
Էջ 630, սյունակ 1 Էջ 630
ՊԱՐԵԳԱՒՏ (-ի, -ից) «պարեգոտ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ իրանական *paragaud
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարեգաւտիկ, պարեգաւտահանդերձ, պարեգօտաւոր, պարեգօտիչ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
παραγαύδης
հուն.
παραγαύδιον
Մատենագիտություն
H. AG 227; Աճ. ՀԱԲ 59
Էջ 631, սյունակ 1 Էջ 631
ՊԱՐԵԽ «ժայռ, լեռան ցվաձք, գահավանդ, բարձրավանդակ, բարբարոտ տեղ, գերեզմանաքար»
Ծագումն անհայտ է
իրանական կամ վրացական զուգահեռնե՞ր
Էջ 631, սյունակ 1 Էջ 631
ՊԱՐԵԿ «պահապան»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ իրանական *pāhrak
Բաղադրություն՝ պարեկապան (պարսկապան) (ամբողջական փոխառություն)։ հմմտ. պահակ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարեկապան
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 59
Էջ 631, սյունակ 1 Էջ 631
ՊԱՐԶ (-ոյ, ուշ՝ -ի, -ից) «պարզ, մաքուր, անկեղծ, հասկանալի, միատարր, ոչ բաղադրյալ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ իրանական *parz
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարզել, պարզախոս, պարզական, պարզամիտ, պարզուտ, պարզուած, քաղցրապարզ, պարզաբանութիւն, պարզասէր, պարզասիրութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
մանիք. պհլ.
parūd
«զտված, մաքրված»
պ.
pālūdan
«քամել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 60; Bailey, DKS 189; Ջահ. ՀԼՊ 541
Էջ 631, սյունակ 1 Էջ 631
ՊԱՐԷՆ (-ի, -ից) «պարեն, ուտելիք»
Փոխառություն
Փոխառություն իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարենապահ, պարենաւորիլ, պարենիկ, խոզապարէն, պարենատրում
Էջ 631, սյունակ 1 Էջ 631
ՊԱՐԷՏ (-ի, -աց) (պարետ) «պարետ, վերակացու, տեսուչ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ իրանական *upa-δet
δet-ι համար հմմտ. հայ. (<իրան.) դէտ։
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 541