Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ագ» որոնման արդյունք՝ 4294 բառահոդված
· Էջ 153 / 430
ԽՈՐՇ
II
«երեխա, մանուկ»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *ker-
«երեխա»
(անմիջական նախաձեւ՝ *Ker-)
*k>*kh անցմամբ
Մերձաւոր իմաստով հուն. κορος «երեխա» բառը հատկացւում է *ker- արմատին, որից հայ. սերունդ, այլապէս կարելի էր ենթադրել հնդեւրոպական հատուկ *Ker- «երեխա» արմատ, որտեղից *k>*kh անցմամբ, կարող էր լինել *khor-s> խորշ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
κορος «երեխա»
Տե՛ս նաեւ
ԽՈՐՇԱԹԵԼ
(խոճթել, խոչթել, խոշել)
««քարոզել» (ԲՀ)»
Անստույգ
ԽՈՐՈՓԵԼ
«վախենալ (°)»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ
ԽՈՒԱՁԵԼ
«ձգել (°)»
(բբ)
Ծագումն անհայտ է
ԽՈՒԻՃԱՆԱԼ
«խոյանալ, սլանալ»
Ստուգաբանություն
խոյանալ բայի սխալագրությունը
ԽՈՒԴԹԵԼ
(խուժթել)
«քա(ր)շել»
(բհ.)
Անստույգ (հավանաբար)
ծագմամբ նույնն է խուժել բայի հետ
Տե՛ս նաեւ
ԽՈՒՃ
(խունջ)
«խրտվիլակ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)keud-
«նետել, հալածել»
(անմիջական նախաձեւ՝ *khudio-)
*k>*kh անցումով
այս նույն *(s)keu- արմատի *-k աճականով ձեւից է ծագում հ. վ. գ. sciuhen, գ. scheuchen «վախեցնել» բայը. (խրտվիլակ-ը նշանակում է «խրտնեցնող, վախեցնող»)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խուճիճ,
խունջիճ,
խնջակ,
խունջակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
cōdati «քշում է, ստիպում է»
հ. հնդկ.
skundatē «շտապում է»
հ. վ. գ.
hossen, hotzen «արագ վազել»
ԽՈՒՃԻԿ
«սպանդ, հարմալ (բույս)»
(բրբ.)
Ծագումն անհայտ է
ԽՈՒՃՌԵԼ
«քարշել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
նույն ծագումն ունի խուժել «լկել, նեղել, չարչարել» բայի հետ՝ -ռ- բարբառային սաստկականով եւ հնդեւրոպական արմատին մոտ իմաստով
ԽՈՒՄ
I
«խմում, խմելը, ըմպում»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kuem-
«ծծել, խալշտել, կլանել, կուլ տալ»
(անմիջական նախաձեւ՝ *kuhom-)
*k>*kh անցումով
Սրա մասին է թերեւս խոսում նաեւ խ/կ հերթագայությամբ պահպանված կում արմատը: Քիչ հավանական է Աճառյանի կարծիքը (ՀԱԲ 2, 418) կովկասյան աղբյուրից փոխառություն լինելու մասին՝ քիչ հավաստի (միայն վրացական) զուգահեռներով՝ վրաց. xma «առնել, ընդունել, վերցնել», xmeva «ուտել խմել», ընդ որում սրանց հետ է կապում նաեւ խոխոմ-ը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խմել,
խմումն,
գինեխում,
բազմախմութիւն,
զարբխում,
ջրխմիկ,
բրբ. խխում,
խխմել,
խխմուկ,
խխխիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
camati, camatī «ծծում է, խալշտում է»
պ.
camidan «խմել»
հայ.
քիմ-ք
Մատենագիտություն
Ջաուկյան, ՕԻԴՊԱՅ 119;
ՀԱԲ 418
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։