Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«որ» որոնման արդյունք՝ 4475 բառահոդված · Էջ 152 / 448
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 295, սյունակ 1 Էջ 295
ԼԵՖ «շեղ, զառիվայր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *leph- «թույլ կախվել» (անմիջական նախաձեւ՝ *leb/p-)
Թերեւս բնիկ հնդեւրոպական *leph-` *leb/p- «թույլ կախվել» արմատից։
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. lābēs «իջվածք, փլվածք, անկում»
նորվ. lapa «թույլ կախվել»
շվեդ. բրբ. labba «կախվել»
հ. վ. գ. lappe «կախված բան»
մ. վ. գ. lappe «կախված բան»
Էջ 295, սյունակ 1 Էջ 295
ԼԻ (-ոյ) «լի, լեցուն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *pel- «լցնել» (անմիջական նախաձեւ՝ *plē-) լի < plētos- կամ plēios-, լնում < *plēnumi-, լիր < *plēro-
եւ լնուլ «լցնել»։ Բնիկ հնդեւրոպական` *pel- *pelə-, *plē- «լցնել» արմատից` լի < plētos- կամ plēios-, լնում < *plēnumi-, լիր < *plēro-:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լիաբերան, ծայրալիր, լիաձիգ, բերանալիր, լիագիրկ, բռնալիր, լիակատար, լիամագիլ, լիելի (լիուլի), լիութիւն, լիանալ, լեռգալի, պտղալի, դառնալի, թիւնալի, լմնել
Նոր՝
լիազօր, լիազօրագիր, լիազօրութիւն, լիազօրել, լիաթոք, լիայոյս, լիահոգի, լիասիրտ, արկածալի, լցուցանել, հացալից, ջրալից, բերալից, թարախալից, խոտալից, ծխալից, թշնամանալից, ժանգալից, բովանդակալից, լրութիւն, լրումն, լրանալ, լրիւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. prnati «լցվել»
ալբ. plot «լի»
լատ. pleō «լցնել»
հ. իռլ. lĭnim «լցնում եմ»
գոթ. fulls
լիտվ. pilnas
հ. սլավ. plŭnŭ «լի, լեցուն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 279; Pok. IEW 799-800
Էջ 296, սյունակ 1 Էջ 296
ԼԻԳՐՈՆ «փայլ (՞)»
Անստույգ (՞)
Աղբյուր՝ հուն. λυγρόν «չարաբաստիկ, դժնի, դժբախտ»
Եթե նշանակությունն է «չարաբաստիկ, դժնի, դժբախտ», ապա ծագում է հուն. λυγρόν (λυγρός-ի հայց.) «չարաբաստիկ, դժնի, դժբախտ» բառից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լիգրոնաւոր
Էջ 296, սյունակ 1 Էջ 296
ԼԻԶԵԼ (լիզուլ, լիզանել, լեզուլ, լեզ-, -լեզ, լէզ-, -լէզ) «լիզել»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *leigh- «լիզել»
Բնիկ հնդեւրոպական` *leigh- «լիզել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լիզաջինջ, առլեզ, յարալեզ
Նոր՝
պնակալեզ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. lihati «լիզում է»
հուն. λείχω
լատ. lingō
հ. սլավ. lizati «լիզել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 278; Pok IEW 668
Էջ 296, սյունակ 1 Էջ 296
ԼԻԶԻՈՆ «ճորտ, կախյալ, անազատ» (իրավաբանական)
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. λίζιον < ուշ լատ. ligium
Տե՛ս նաեւ
Էջ 297, սյունակ 1 Էջ 297
ԼԻԿՆ (-կան) «կլոր մանրադրամ (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
Անստույգ բառ։
Էջ 297, սյունակ 1 Էջ 297
ԼԻՃ I (-ի, -աց, -ից) «լիճ, բացվածք, տարածություն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *leg- «կաթել, ծորալ, լուծվել» (անմիջական նախաձեւ՝ lēgiā-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լճակ, լճածով, լճեզր, լայնալիճ, ծովալիճ, սառնալիճ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հոլ. legaim «լուծվել, հալչել»
հ. անգլ. leccan «թրջել»
հայ. լիկ
Մատենագիտություն
Pok. IEW 657; Աճ. ՀԱԲ 282; Ջահ. ՀԼՊ 135
Էջ 297, սյունակ 1 Էջ 297
ԼԻՃ II «ճորտ, վասալ»
Փոխառություն
Աղբյուր՝ հ. ֆրանս. lige
Մատենագիտություն
H. AG 391; Աճ. ՀԱԲ 283
Էջ 297, սյունակ 1 Էջ 297
ԼԻՆԻԼ «լինել, առաջանալ, բնակվել, գտնվել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *k'lei- «հենել, հակել, թեքել» (անմիջական նախաձեւ՝ *klei-n-)
Հնարավոր է կապը եղանիլ եւ ե-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լինելուց, լինելութիւն, լինումն, քաջալեր, քաջալերել, քաջալերից, քաջալերութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. κλινω «թեք(վ)ել, խոնարհ(վ)ել, հենել, իջնել, ապրել, բնակվել»
լատ. clinō «թեքել, հենել»
հ. վ. գ. hlinēn «հենել»
Մատենագիտություն
Pok. IEW 601; Աճ. ՀԱԲ 284-285
Տե՛ս նաեւ
Էջ 298, սյունակ 1 Էջ 298
ԼԻՊԱՐ «հրաբխային կղզու անուն»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. Λιπάρα
որից՝ լիպարեան «հրաշունչ քամի»։