Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«թեր» որոնման արդյունք՝ 1906 բառահոդված · Էջ 152 / 191
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 604, սյունակ 1 Էջ 604
ՈՍՈԽ (-ի, -աց) (աւսոխ, օսոխ) «հակառակորդ, թշնամի, վրեժխնդիր, նախանձահույզ, վրեժ, քեն, ոխ»
Փոխառություն (թերեւս)
Փոխառության աղբյուր՝ իրանական *osaxv (թերեւս)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոսոխիլ, ոսոխասեր, ոսոխութիւն, հակառակոսոխ, դառնոսոխ
Մատենագիտություն
Meillet, REA 9
Էջ 604, սյունակ 1 Էջ 604
ՈՍՏ III «ոստյուն»
Ստուգաբանություն (թերեւս)
թերեւս ծագմամբ նույնն է ոստ «ճյուղ» բառի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոստնուլ, ոստել, ոստոստել, ընդոստ, որոտընդոստ, դիւրոստոյց, կարծոստ, առոստ
Էջ 605, սյունակ 1 Էջ 605
ՈՍՏԻՆ (ոստան) «անջրդի, չոր, ցամաք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *as- «վառ(վ)ել» (անմիջական նախաձեւ՝ *ozd- (*azd- ի կողքին))
Կասկածելի է դարձնում հ.-ե. *a-ի դիմաց *o-ի առկայությունը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոստնական
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 571
Տե՛ս նաեւ
Էջ 605, սյունակ 1 Էջ 605
ՈՍՏՂ «սոսնձապատ ճյուղ թռչուն որսալու համար»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
ոստ «ճյուղ» բառի հետ նույնը՝ աճած -ղ-ով։
Տե՛ս նաեւ
Էջ 605, սյունակ 1 Էջ 605
ՈՍՏՈՒՑԻ «վարդապետ»
Անստույգ (թերեւս)
ուսուցիչ բառի սխալագրութիւնը
Էջ 606, սյունակ 1 Էջ 606
ՈՐ (հգն. -եար, -եանք) «մարդ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *per- «ծնել» (անմիջական նախաձեւ՝ *pori-)
որից նաեւ որդի, որթ (տե՛ս)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ազատորեար, հայորեար, քաջորեար, առորեար, ծառայորեար, աւագորեար
Տե՛ս նաեւ
Էջ 606, սյունակ 1 Էջ 606
ՈՐԱՅ (-ոյ) «հացահատիկի խուրձ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uer- «կապել, շաղկապել, միացնել, կցել» (անմիջական նախաձեւ՝ *urəto-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որայիկ, որային
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. vrāta- «բազմութիւն, խումբ, հոտ, հաւաք»
գոթ. waúrps «հոտ»
Էջ 606, սյունակ 1 Էջ 606
ՈՐԳԵԼԱԿ «բացասակ» (ԲՀ)
Անստույգ (թերեւս)
Արգելակ-ի սխալագրութիւնը կամ, թերեւս, ձայնդարձային ձեւը: Հ. Աճառեանը (ՀԱԲ 3, 575) որգելակ «բացասակ» ձեւի համար ենթադրում է արգելական «բացասական» սկզբնաձեւը, որը հաստատւում է ձեռագրական տարբերակներով. հմմտ. Ամալեան, ԲՀ 420
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 575; Ամալեան, ԲՀ 420
Էջ 606, սյունակ 1 Էջ 606
ՈՐԳՈՍՏԱ (որդոստա) «վաճառանոց»
Փոխառություն (թերեւս)
Փոխառության աղբյուր՝ հուն. ἐργαστάσιον (թերեւս) «կրպակ»
որ ունի նաեւ «կրպակ» իմաստը
Էջ 607, սյունակ 1 Էջ 607
ՈՐԹ III (-ոյ) «կողով, քրոց»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uer- «պտտել, ծռել» *-t-ով աճած
որդն բառի նման կապված է հնդեւրոպական *uer- եւ սրա` *-t-ով աճած *uer-t- «պտտել, ծռել» արմատի հետ` սկզբնային *u-ի անկմամբ *o-ի մոտ` *uor-th-o->որթ-ոյ:
Տե՛ս նաեւ