Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եւ» որոնման արդյունք՝ 4539 բառահոդված · Էջ 152 / 454
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 271, սյունակ 1 Էջ 271
ԹՈՊԵԼ «ծեծել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *steb(h)p- «սյուն, նեցուկ, նեցուկ դնել, ամրացնել, ոտք դնել» (անմիջական նախաձեւ՝ *tob-)
արմատից: սակայն օրինակներ է բերում նաեւ *steu- «հրել, խփել» արմատի ձեւերից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թոպիւն, թոպամահ, թոպող, ընդունայնաթոպ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. στοβέω, στοβάζω «նախատել»
հուն. στειμβω «տրորել»
հ. իռլ. stappa «հրել, տրորել, փշրել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 197
Էջ 271, սյունակ 1 Էջ 271
ԹՈՌ I «ականջաբլթակ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ter- «պինդ» (անմիջական նախաձեւ՝ *tor-s-)
«պինդ» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ականջթոռ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. στέρρος «պինդ, խիտ»
գ. *stara «կոշտ, պինդ»
հ. վ. գ. storro «կոճղ»
Էջ 272, սյունակ 1 Էջ 272
ԹՈՌ II «թաց, խոնավ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)ter- «անմաքուր հեղուկ» (անմիջական նախաձեւ՝ *tor-s-)
«անմաքուր հեղուկ» արմատից, որտեղից նաեւ՝ թորել, թրել, թր-ջ-ել, թուրմ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թորել, թրել, թրջել, թուրմ
Էջ 272, սյունակ 1 Էջ 272
ԹՈՌ III «մախաթ, հերյուն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ter- «տորորել, ծակել» (անմիջական նախաձեւ՝ *tor-s-)
«տորորել, ծակել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թոռակուռ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. թուր
հուն. τορος «դուր»
լատ. terebra «գայլիկոն, շաղափ»
Էջ 272, սյունակ 1 Էջ 272
ԹՈՌՆ (-ին, -ունք, -անց) «թոռ, զավակի զավակ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ter- «թույլ, քնքուշ» (անմիջական նախաձեւ՝ *tor-no-)
«թույլ, քնքուշ» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թոռնակից, թոռնորդի, թոռնիայ, ձագթոռնեայ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. tarna- «հորթ, ձագ»
լիտվ. tarnas «ծառա, սպասավոր»
հայ. թարմ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 198; Pok. IEW 1070
Էջ 272, սյունակ 1 Էջ 272
ԹՈՎԵԼ (թուել) «կախարդել, սադրել, գրգռել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *teu- «բարեկամական ուշադրություն նվիրել, ուշադիր լինել» (անմիջական նախաձեւ՝ *tou-)
«բարեկամական ուշադրություն նվիրել, ուշադիր լինել» արմատից: Աճառյանը բխեցնում է *steu- «բարձրաձայն գովել, օրհնաբանել» արմատից, որ ավելի քիչ հավանական է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թովիչ, թովչություն, թովչաբար
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. կիմր. tut «կախարդ, թովիչ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 199
Էջ 272, սյունակ 1 Էջ 272
ԹՈՐ I «հոսում, հոսք, հոսանք, կաթում, արցունք, աչքի ճպուռ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)ter- «անմաքուր հեղուկ»
«անմաքուր հեղուկ» արմատից, որտեղից նաեւ՝ թրիք, թուրմ, թարախ, թուրջ, թոռ «թաց, խոնավ»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թորել, թորթորել, թորթորումն, արիւնաթոր, արտասուաթոր, մշտաթոր, արտաթորիլ, ցողաթորիլ
Նոր՝
թորակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
նորվ. stor «քայքայում, նեխում»
բուլղ. toro «գոմաղբ, թրիք»
Մատենագիտություն
Pok. IEW 1031
Էջ 272, սյունակ 1 Էջ 272
ԹՈՐ II «թուրինջխոտ, պատրինջ»
Ծագումն անհայտ է
կապ ունենա հնդեւրոպական *(s)ter-n բուսանվանական արմատի հետ:
Էջ 272, սյունակ 1 Էջ 272
ԹՈՐԹ(Ն) (թորթն, թուրթ) «քարխոտ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ter- «պինդ» (անմիջական նախաձեւ՝ *tor-t-)
«պինդ» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թորթիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ. stord «խոտ, կանաչ գոգուն» (*(s)tert- կամ *(s)ter-to-)
Էջ 272, սյունակ 1 Էջ 272
ԹՈՐԹՈՇ «ուռճացած, փարթամ (բույսերի մասին), գեր, հույր»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)ter- «պինդ»
Կրկնավոր կազմություն՝ *թոր արմատից կամ -ոշ ածանցով կազմություն՝ թորթ արմատից (հմմտ. թորթ «ավելցուկ»), սրանք կարող են ծագել *(s)ter- «պինդ» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թորթոշել, թրթրթոշիկ, թորթոշիկ
Տե՛ս նաեւ