Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«որ» որոնման արդյունք՝ 4475 բառահոդված
· Էջ 151 / 448
ԼԵԶՈՒ
(-ի, -աց, ուշ՝ նաեւ -ոյ)
«լեզու (երկու իմաստով էլ)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dnģ'huā-
«լեզու»
նախաձեւերի խառնուրդով
հ.-ե. արմատ՝ *leiģ'h-
«լիզել»
նախաձեւերի խառնուրդով
առաջինի համար հմմտ. հ. հնդկ. jihvā, ավ. hizvā, հ. լատ. dingua, լատ. lingua, հ. իռլ. teng, գոթ. tuggo
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լեզուային,
բանձրալեզու,
լեզուանի,
երկլեզու,
լեզուանութիւն,
նորալեզուաբան,
լեզուատ,
լեզուաբանութիւն,
լեզուակ,
լեզուագէտ,
լեզուագար,
լեզուագիտութիւն,
լեզուագարիլ,
լեզուագիտական,
միալեզու,
երեքլեզուեան,
բազմալեզու,
երկլեզուեան,
բոցալեզու,
զառնալեզու,
ծանրալեզու,
համալեզու
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
jihvā
ավ.
hizvā
հ. լատ.
dingua
լատ.
lingua
հ. իռլ.
teng
գոթ.
tuggo
Մատենագիտություն
H. AG 452;
Աճ. ՀԱԲ 272
ԼԵԼԱԼ
«երերալ, շարժվել»
(բրբ.)
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *lel-
բնաձայնատիպ արմատ
Բնիկ հնդեւրոպական՝ *lel- բնաձայնատիպ արմատից
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
liliuoti «օրորել, ճոճել»
չեխ.
leleti «հուզել»
ռուս. բրբ.
лелеять «ալիքների վրա օրորել»
Մատենագիտություն
H. AG 254;
Աճ. ՀԱԲ 293
Տե՛ս նաեւ
ԼԵԼԻՔ
«չոջիկ»
(բրբ)
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ արաբ. lail
(թերեւս)
«գիշեր»
փոխառութիւն՝ արաբ. lail «գիշեր» բառից ածանցուած որեւէ բառից (ըստ Աճառյանի (ՀԱԲ 2, 273), կա layl «արոս» °)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 273
ԼԵՂԱԿ
-ի, -աց
(լելղակ)
«մշկան եղինջ, նիլ, լեղակենի, սրանից ստացվող կապույտ ներկանյութ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. *lēlak
Աղբյուր՝ պրբ. *lēlak
Բաղադրութիւն (նոր)՝ լեղակենի
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լեղակենի
Մատենագիտություն
H. ZDMG 1881, 660;
Աճ. ՀԱԲ 274
ԼԵՂ(Ի)
(ի)
(ղեղի)
«մաղձ, լեղի, դառը»
Ծագումն անհայտ է
Բաղադրութիւններ՝ լեղահամ (լեղեհամ), լեղախառն, լեղութիւն. ղեղաման, ղեղաւոր, մեծալեղի
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լեղահամ,
լեղեհամ,
լեղախառն,
լեղութիւն,
ղեղաման,
ղեղաւոր,
մեծալեղի
ԼԵՂՏ
«փիրտ, մրուր, աղտ, կեղտ»
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունենա *kel- «լուսավոր եւ մթին բիծ, գորշ, սեւ» արմատի հետ (*klel-d-°):
ԼԵՇԿ
(լեաշկ, լաշկ)
«խավաքափ, մաշված, լերկ», բրբ. «նիհար եւ ջղոտ (մսի մասին)»
Անստույգ
Հազիվ թե լինի լերկ բառի բարբառային ձեւը։ Ստուգաբանական մյուս փորձերը նույնպես կասկածելի են։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լ(ե)աշկամաշկ,
լեշկիլ,
լեշկեալ,
լեշկատ
Տե՛ս նաեւ
ԼԵՊՈ
«բորոտություն, բոր»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. λέπρα
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 276
ԼԵՐԴԵԱԼ
«լքեալ կամ ձանձրացեալ»
Բնիկ հնդեւրոպական
Վերջինիս նոր հրատարակության մեջ ուղղված է լեղեալ, որը նույնացված է լեբեալ ձեւի հետ. այսպիսով առկա է լեբիլ բայի դերբայաձեւը։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 277
ԼԵՐԿ
(ղերկ, լեկ)
«լերկ, անմազ, մերկ, ոչ ձայնեղ, խուլ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *lerg-
«հարթ, ողորկ, լպրծուն, սահուն»
Այս իմաստով գրված է նաեւ դերկ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լերկամորթ,
լերկութիւն,
լերկանալ,
լերկամարմին
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. իռլ.
lergg «զառիվայր, ուղի, հարթություն»
հ. իռլ.
lorc «հետք»
մ. իռլ.
lorgg «հետք»
հայ.
ողորկ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 277;
Աճ. ՀԱԲ 556;
Pok. IEW 679
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։