Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«արմ» որոնման արդյունք՝ 2355 բառահոդված · Էջ 151 / 236
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 464, սյունակ 1 Էջ 464
ՀՈԼՈՄԵԼ «ոռոգել» (ԲՀ)
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *pol- «լցնել, թափել, հոսել» (անմիջական նախաձեւ՝ *pel-)
հմմտ. հայ. հեղուկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ. pilti «թափել, լցնել»
ռուս. половодье «վարարում, հորդություն»
Տե՛ս նաեւ
Էջ 464, սյունակ 1 Էջ 464
ՀՈԼՈՎ -ի, -ից «պտույտ, հոլով, հոլովում»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *pel- «հրելով կամ խփելով շարժման մեջ դնել, շարժել, քշել»
Աճառյանը (ՀԱԲ 3, 109-110), հենվելով Պեդերսենի վրա, բխեցնում է *qʷol- «պտտ(վ)ել» արմատից, որ հնչյունապես պակաս հավանական է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հոլովիլ, հոլովել, հոլովումն, կիսահոլով, երկրահոլով, եռահոլով, բազմանհոլով, անհոլով
Նոր՝
հոլովակերտ, հոլովանիշ, անհոլով, վերջահոլով, հոլոլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. pellō «հրել, քշել, շարժել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 109-110
Էջ 464, սյունակ 1 Էջ 464
ՀՈՃ -ի (հոյժ, խոժ) «խիտ, կուռ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *pog- «ամրացնել, ամուր, հոճ» (անմիջական նախաձեւ՝ *pag-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հոճատեսակ, հոճութիւն, հոճարար, հոճեալ, հոճիչ, անհոճ, անհոյժ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. pajrá- «հոճ, խիտ, ամուր, ուժեղ, կոպիտ»
հուն. πήγνυμι «ամրացնել»
Էջ 465, սյունակ 1 Էջ 465
ՀՈՂ (-ոյ) «հող, գետին, արտ, կալված, գերեզման»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *pele- «լայն եւ հարթ» (անմիջական նախաձեւ՝ *polo-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հողաբեր, հողաբլուր, հողաթաւալ, հողաթափ, հողախառն, հողածին, հողամաս, հողեղէն, բանձրահող, հողատիրական
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. հոլ «մերկ»
շվեդ. fala «հարթութիւն, տափաստան»
ռուս. поле «դաշտ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 111; Pok. IEW 805
Էջ 465, սյունակ 1 Էջ 465
ՀՈՂՄ (-ոյ, ուղ՝ հգն. -ունք) «հողմ, քամի, աշխարհի կողմ, դեղնացաւ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *onəmo- «շնչել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հողմաբ-ք, հողմաշարժ, հողմաշունչ, հողմավուն, հողմեղէն, հողմակոծ, հողմակնութիւն, հողմընդդէմ, խաւարահողմ, հարաւահողմ, մոլորահողմ
Նոր՝
հողմաղաց, հողմարգել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. άνεμος «հողմ, քամի»
լատ. anima «հոգի»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 112; Pok. IEW 39
Էջ 465, սյունակ 1 Էջ 465
ՀՈՅ I ««ահ, սարսափ, զարմանք» (ԲՀ՝ հոյն «երկիւղ»)»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հոյակապ, խոյակապ, հոյակապեալ, հոյաունուն
Էջ 465, սյունակ 1 Էջ 465
ՀՈՅԶ (-ոյ) (հոյծ, հոյժ) «ծառի հիւթ, խէժ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *poi(ə)- «պարարտ լինել, լիքը լինել» oi-ը սովորաբար տալիս է -է-, բայց *oiə- կապակցութիւնը կարող է տալ -ոյ-
oi-ը սովորաբար տալիս է -է-, բայց *oiə- կապակցութիւնը կարող է տալ -ոյ-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հուզաբաղդանք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. páyas- «հիւթ, կաթ, ջուր»
աւ. pōiθwa- «գէր, պարարտ»
Էջ 465, սյունակ 1 Էջ 465
ՀՈՅԼ (-ի, -ից) (հոյլ) «խումբ (անձերի, կենդանիների), բազմութիւն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *pel- «թափել, լցնել» (անմիջական նախաձեւ՝ *polio, *pol-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հոլել, հոլոնել, միահոյլ, բազմահոյլ, երկնահոյլ, մարդահոյլ, յոգնահոյլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. հեղուլ
հայ. լի
Տե՛ս նաեւ
Էջ 466, սյունակ 1 Էջ 466
ՀՈՍԻ «գազ, փուշ»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *pek- «բուրդ կամ մազ պոկել»
Հազիվ թե կապ ունենայ *pek- «բուրդ կամ մազ պոկել» արմատի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հոսնի
Էջ 466, սյունակ 1 Էջ 466
ՀՈՎ (-ոյ, այլեւ` -ուց) «հով, հովանի, քամի»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *pu- «փչել, ուռչել» (անմիջական նախաձեւ՝ *pou- *p(h)u-)
արմատից. հմմտ. հայ. հեւալ, հոգ, հոգի, փուք, փչել
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հովանալ, հովանի, հովանաւոր, հովանոց, հովասուն, հովահար, քաջահով, զով, զովանալ, զովացութիւն, զովամարմին, հովեկ, հովհար, հովանոցաձեւ, զովաշունչ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. հեւալ
հայ. հոգ
հայ. հոգի
հայ. փուք
հայ. փչել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 115-116