Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված
· Էջ 151 / 764
ԳՈՒՏԻ
(բրբ. կուտիկ)
«գլխարկ, գդակ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *gudik
Փոխառություն իրանական աղբյուրից՝ *gudik: Հմմտ. նաեւ վրաց. (< իրան.) kudi «գլխարկ, գտակ» (Ջահուկյան):
Զուգաբանություններ այլ լեզուներում
բելուջ.
gud «հագուստ» (իրան. gaud «ծածկել» արմատից)
Մատենագիտություն
Գ. Ասատրյան, «Իրան-Նամե» 42
Տե՛ս նաեւ
ԳՈՒՐԶ
(բրբ. գուրճ «քարտաշի մուրճ» (՞))
«լախտ, գնդաձյուր մահակ, զենք»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ պ. gurz
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 599
Տե՛ս նաեւ
ԳՈՒՐՇ
«մեծ թմբուկ (՞)»
Անստույգ (՞)
Աղբյուր՝ ասոր. naqūšā
(թերեւս)
«զանգակ, եկեղեցու կոչնակ»
ասոր. naqūšā «զանգակ, եկեղեցու կոչնակ» բառի նկուշ տառադարձության աղավաղումն է:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 599
ԳՁԻՐ
«գայլիկոն, շաղափ»
Անստույգ (թերեւս)
գրիչ բառի աղավաղված (դրափոխված) ձեւ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 599-600
ԳՈԳՈԱԼ
«կռալ, կռավել, գոգոալ (փորի մասին)»
Բնաձայն
հ.-ե. արմատ՝ *gher-
«բնաձայնական արմատ»
Բնաձայնական կազմություն. հմմտ. հնդեւրոպական *gher- բնաձայնական արմատին պատկանող բառերը։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 600
ԳՈՀՃ
(-ի, -աց, -ից)
(գոռհ, գոհի, գոեխ)
«փողոց, բանուկ ճանապարհ, հրապարակ, քաղաքամեջ, աղբ, ցեխ, գյուղ», գռեահ «ռամիկ»
Ծագումն անհայտ է (հավանաբար)
Հավանաբար կապ չունի (իրանական միջնորդությամբ) հ. հնդկ. grha- «տուն, բնակարան», հ. պ. gard «ծառա» (որպես *«տնային») բառերի հետ, որոնք գալիս են *gherdh- «ցանկապատել, պատել» արմատից եւ որից (իրանական միջնորդությա՞մբ) ծագում է գերդաստան բառը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գռեհիկ,
գռեհի-ք
Նոր՝
գռեհկութիւն, գռեհկաբար
գռեհկութիւն, գռեհկաբար
ԳՈՁԻ
(կոզի)
«մի բույս` դոճիկ, օձի սինձ, կատվի կոծունք»
Անստույգ (թերեւս)
գոուզ «գռուզ» կամ «ընկույզի միջուկ» բառից կազմված
ԳՈՒՃ
(-ի, -աց)
«մեծ աղակտոր»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. girēj
«կտոր, մաս»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 601
ԳՈՌՈԶ
III
«՞»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ
ԳՐԱՀԱՆԳ
«ջանադիր»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
ԲՀ` գրհանգ «խեղ, ստահակ»։ Անստույգ բառ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։