Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«աղ» որոնման արդյունք՝ 5731 բառահոդված
· Էջ 151 / 574
ԵՐԹԱՍ
«մեռածի հոգի»
Փոխառություն
հանդիպում է երթաս եւ մանէս կապակցության մեջ, որոնցից երկրորդը լատիներենից է, բայց երթաս-ը լատիներենում չի հանդիպում
ԵՐԺ
(-իւ)
«դեղագործական աղավնիճ, համամա (բոյս)»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
ԵՐԻԶ
(ճիշտ` երէզ)
«կտավաշերտ (որպես կապ), կտավ, երիզ, ժապավեն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *rei-g(')-
«կապել»
(անմիջական նախաձեւ՝ *rei-g'h-)
*-g(h)-ն աճական է
հնարավոր *rei-g'h- (*-g(h)-ն աճական է) զուգահեռ ձեւից. այս *reig(')-ն առկա է միայն կելտական եւ գերմանական խմբերում (որոնց միջոցով քմայնութիւնը հնարավոր չէ պարզել):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երիզափինդ,
երիզապնդել,
երիզապատ
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. վ. գ.
ric «կապ»
ԵՐԻՏՍ
«զբաղմունք»
(ԲՀ «զբաղումն»)
Անստույգ
Աճառեանը (ԲՀ 365) նոյնացնում է երմոս (եռմոս) բառի հետ, որ, սակայն, բերմես «փայլածու» բառի տարբերակն է:
Մատենագիտություն
Աճառեան (ԲՀ) 365
ԵՐԻՆՋ
(-ոյ, -ու)
«էգ հորթ, մատաղ կով, կով»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *k'er-
«գլուխ, եղջյուր, եղջերավոր անասուն»
(անմիջական նախաձեւ՝ *k'rentio-)
հմմտ. հ. վ. գ. (h)rind «խոշոր եղջերավոր անասուն, տավար, եզ» (ըստ Պատրուբանյանի. մերժում է Աճառյանը, ՀԱԲ 2, 56, առանց հաշվի առնելու, որ *k'r-ով սկսվող նախաձեւի դեպքում *k'-ն կարող էր ընկնել, ինչպես k'l-ի դեպքում). (հմմտ. *k'luke-> լսել, *k'lu-ro> լուր)։ Ավելի քիչ հավանական է բխեցումը կենդանի նշանակող արմատից՝ որոջ բառի հետ միասին։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երնջ(ն)ակ,
երիժնակ,
իգատերնջնակ,
իգատերնջայ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
(h)rind «խոշոր եղջերավոր անասուն, տավար, եզ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 56
ԵՐԻՎԱՐ
(-ի, -աց)
(երիւար)
«նժոյգ, լաւ (ընտիր) ձի»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ իրանական *rīya(t)-vār(i)
(թերեւս)
«սերմնահիւթավէժ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երիվարիկ,
երիվարաշատ,
երիվարել,
երիվարութիւն,
չորեքերիվարեան
Մատենագիտություն
Պերիխանյան, ՄԷՍՁЯ 70
ԵՐԻՏԱՍԱՐԴ
(-ի, -աց)
«երիտասարդ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *rētak-sard
Աղբյուր՝ մ. պ. rētak
«երիտասարդ»
Աղբյուր՝ պ. sāl
«տարի»
հմմտ. մ. պ. rētak «երիտասարդ» եւ sard, պ. sāl «տարի»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երիտասարդական,
երիտասարդանալ,
երիտասարդանոց,
երիտասարդուհի
Մատենագիտություն
H. AG 148;
Աճ. ՀԱԲ 57
ԵՐԻՒՐ
«հարմար, պատշաճ, ուղիղ, հարթ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ar-
«հարմարեցնել, պատշաճել»
(անմիջական նախաձեւ՝ *ritro-)
հմմտ. ավ. ar «ամրացնել», հուն. ararisko «միացնել, ամրացնել, պատշաճել», թոխ. Ա ārwar, Բ ārwer «պատրաստ»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երիւրած,
երիւրել,
յերիւրել,
յերիւրումն,
ըստերիւրել,
ստերիւրել,
ստերիւրումն,
անստերիւր
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
ar «ամրացնել»
հուն.
ararisko «միացնել, ամրացնել, պատշաճել»
թոխ. Ա
ārwar «պատրաստ»
թոխ. Բ
ārwer «պատրաստ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 58;
Ջահ. ՀԼՊ 113
Տե՛ս նաեւ
ԵՐԿ
(-ոյ (հնում՝ անեզ.))
«գործ, աշխատանք»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
Աղբյուր՝ մ. պ. arg
«գործ»
Աղբյուր՝ սողդ. 'rk
«գործ»
հմմտ. մ. պ. (մանիք.) arg, սողդ. 'rk «գործ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երկախառնիլ,
երկասէր,
երկասիրութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 58
ԵՐԿԱԶՆԵԼ
««պաշտել» (ԲՀ` երկազնեալ «պաշտեալ»)»
Ստուգաբանություն
Պաշտել-ը որոշել բառի աղավաղումն է (հմմտ. ԲՀ 365), իսկ երկազն-ը բերված է ՆԲՀ-ում «երկսաւտեսակ, կրկին» բացատրությամբ:
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։