Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298)
· Էջ 150 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
ԲՂԵՏ
(-բղետ, -պղետ)
«բիծ, պիսակ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *bhel-
«փայլուն, սպիտակ»
(անմիջական նախաձեւ՝ *bhlei-d-)
*bhlei- «փայլել, սպի» արմատից
արմատից. հմմտ. հ. անգլ. bli «գոյն. գունաւոր», չեխ. bli-zna «սպի» (*bhledo-s)` հ. անգլ. blāt, ռուս. бледный, «դժգոյն, գունատ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խայտաբղետ,
խայտաբղետութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ.
bli «գոյն. գունաւոր»
չեխ.
bli-zna «սպի»
հ. անգլ.
blāt
ռուս.
бледный «դժգոյն, գունատ»
Մատենագիտություն
Ջահուկյան ՀԼՊ 117
ԲՂԽՈՐ(ՈՍ)
«կանաչ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. χλωρός
բխել բայի հետ բաղարկուած
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 456
ԲՂՈՒԿ
(բղուդ, բղող, բլուդ, բլուգ)
«կճուճ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. baluk
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 456
ԲԼՁ
«տոփանք, սեռական գրգիռ, ցանկութիւն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *bhel-
«փչել, ուռցնել, բխել, հորդել»
(անմիջական նախաձեւ՝ *bhōldhi-)
o-ձայնդարձային ձեւ
արմատից. հմմտ. հայ. բեղմն «արական սերմ», հուն. φαλλός «առնանդամ», նորվ. böl «կտուց, սեռական գրգիռ»։ Իմաստով մօտ է հատկապես նույն արմատի՝ *bhlendh- ձեւից կազմված սլավ. ձեւերին՝ հ. սլավ. bleda, blesti bloždo, bloditi «մոլորվել, անառակություն անել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բղջախոհ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
բեղմն «արական սերմ»
հուն.
φαλλός «առնանդամ»
նորվ.
böl «կտուց, սեռական գրգիռ»
հ. սլավ.
bleda, blesti bloždo, bloditi «մոլորվել, անառակություն անել»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 117;
Աղայան, ԲՍՀ 48
ԲՆԱԿ
-ի, -աց
«բնակարան, բնակատեղի, գերեզմանոց»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. bunak
իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բնակիլ,
բնակիչ,
բնակարան,
բնակութիւն,
անբնակ,
եղեգնաբնակ,
դիաբնակ,
հեռաբնակ,
վրանաբնակ,
մարդաբնակ,
անմարդաբնակ,
լեռնաբնակ,
երկնաբնակ
Նոր՝
ազգաբնակչութիւն, բնակատեղ, բնակչութիւն
ազգաբնակչութիւն, բնակատեղ, բնակչութիւն
Մատենագիտություն
H. AG 121
ԲՆԱՄ
«խիստ թունաւոր մի օձ»
Ծագումն անհայտ է
ԲՆԴԵՌՆ
-ռան, -ռունք
(բնդիռն, փնդեռն)
«մի սեւ բզեզ»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *pen-
«տիղմ, ցեխ, ճահիճ, ջուր, խոնաւ»
(անմիջական նախաձեւ՝ *phen-)
կապ ունենայ հնդեւրոպական *pen- (*phen-) արմատի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փնդեռնաբատակ,
կոյաբնդիռ
ԲՆԴՈՐ
(-փնդոր)
«խառն»
Անստույգ (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *bhendh-
«կապել»
կազմուած է առանձին չգործածուած *բնդ- արմատից եւ -որ անձանցից։ բնդ-ը կարո՞ղ է արդյոք կապված լինել հնդեւրոպական *bhendh- «կապել» բայի հետ՝ իմաստային յուրահատուկ զարգացմամբ. սրանից թերեւս տարբեր է բրբ. բնդել, «մի կերպ կարել» բայը, որից՝ բնդորել, բնդբնդորել (բնդմնդորիլ) եւ որը թերեւս նույնպես կապված է *bhendh-ի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բնդորել,
անբնդոր,
խառնափնդոր,
խառնաբնդորապէս,
խառնաբնդորել
ԲՆԵԼՈՅ
««երեսներ» (ԲՀ` «երեսք»)»
Ծագումն անհայտ է
ԲՀ-ում նոյն «երեսք» բացատրությամբ հանդիպում է նաեւ բուսնանայ բառը (բառաձեւը), որի բնոյթը եւ ծագումը նույնպես անհայտ են
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բուսնանայ
ԲՆԻՒՆ
-աց
(բնիւնն)
«շատ փոքր (գարեհատի ծանրութեան) մի կշռաչափ, մի մանրագրամ»
Փոխառություն
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։