Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«տի» որոնման արդյունք՝ 2894 բառահոդված
· Էջ 150 / 290
ԿՂՈՒՌ
«մորթինանման մի բույս»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *gel-
«գնդ(վել)»
(անմիջական նախաձեւ՝ *gēlbh-)
*-b(h) ածականով
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *gel- «գնդ(վել)» արմատի հետ՝ *-b(h) ածականով (*gēlbh- կղպ-՞):
ԿՃՈՒՃ
(կճիճ, կճուկ)
«պտուկ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *geu-d-
«ծռել»
(անմիջական նախաձեւ՝ *gudio-)
կրկնությամբ կամ -ուկ ածանցով
արմատից՝ կրկնությամբ կամ -ուկ ածանցով: հմմտ. նաեւ հայ. կոճ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
ստ. գ., մ. վ. գ.
kūte «փոս»
նորվ. բրբ.
koyta «ձկներ փոխադրելու աման»
ԿՃՈՒԹ
«շատոտվի, բազմոտիկ, պատպայճ»
Ծագումն անհայտ է
ԿՄԱԽ-Ք
«ոսկրոտի, կմախք»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ ակկադ. gimāhu (kima(h)hu(m))
(թերեւս)
«գերեզման»
փոխառություն սեմական աղբյուրից՝ ակկադերենից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 605
ԿՄԻԼ
«վնասվել, փչանալ» կամ «կոտրվել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gem-
«բռնել, սեղմել, ճնշել, ճնշված լինել (հոգեպես), ընկճված լինել»
բնիկ հնդեւրոպական՝ *gem- «բռնել, սեղմել, ճնշել, ճնշված լինել (հոգեպես), ընկճված լինել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ինքնակմեալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
ճմլել, ճմռել
նորվ.
kumla «ճմլել, ճմռել»
հ. իսլ.
kumla «ճզմել, ճմլել»
լիտվ.
gumuluoti «ճմռել, ճզմել»
ռուս.
жать (жму ) «սեղմել»
ԿՄՇՐՈՒԿ
«հալպուպ (բույս)»
Անստույգ (՞)
հ.-ե. արմատ՝ *gem-
«բռնել, սեղմել, ճնշել»
Կազմված է այլուստ անծանոթ կմշր- բառակազմական հիմքից եւ բուսանունների համար սովորական -ուկ ածանցով: Կմ-ը կապ ունի՞ հ.-ե. *gem- «բռնել, սեղմել, ճնշել» արմատի եւ նրանից ածանցված բարբառային կմշտել բայի հիմքի հետ:
ԿՆԴՐՈՒԿ
(-ի, -աց)
«մի անուշահոտ խեժ, ընտիր խունկ, լիբանոս, կնդրուկ, մագսաթե»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. *kundurūk
Աղբյուր՝ պ. kundur
«կնդրուկ»
Աղբյուր՝ պ. kundurū
«մագսաթե»
Փոխառութիւն իրանական աղբիւրից` *kundurūk:
Մատենագիտություն
H. AG 218;
Աճ. ՀԱԲ 607
ԿՆԻ
«շնաճանճ, ձիաճանճ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *gen-
«սեղմել, կծմթել»
(անմիջական նախաձեւ՝ *g(ē)nēbh-)
արմատից` *g(ē)nēbh- (?)
ԿՆԻԻՆ
«մի խոտաբույս` ձղեմ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *gen-
«սեղմել»
(անմիջական նախաձեւ՝ *g(ē)nibh-)
արմատից` *g(ē)nibh- (?)
ԿՆՁՆԻ
(կնձենի)
«թեղի (ծառ)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *wing-
«կնձնի»
բայց «կնձնի» նշանակող հնդեւրոպական *wing- արմատը (ռուս. вяз, լիտվ. vinkšna եւ այլն) հայերենում պիտի տար *գնձ-նի, եթե հայերենն այս արմատից է, ապա ենթադրելի է ն- ռնգայինից հետո ձ-ի ձայնեղացում եւ առաջին բաղաձայնի խլացում, այլապես պիտի փնտրել այլ աղբիւր:
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս.
вяз
լիտվ.
vinkšna
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։