Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ագ» որոնման արդյունք՝ 4294 բառահոդված
· Էջ 150 / 430
ԽՈԿԵԼ
««լկել, հալածել, քշել» (ԲՀ` «լկել կամ հալածել. կամ յար անդր առնել»)»
Ծագումն անհայտ է (թերեւս)
խոլել բայի սխալագրությունը: տե՛ս ԲՀ 380:
ԽՈՀ
(-ի, -ից)
(խահ, -ի, -ից, խոխ, խախ)
«կերակուր, ուտելիք»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *xva(r)h
Աղբյուր՝ ավ. xvarəθa
Աղբյուր՝ պ. xvāl
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոհանոց,
խոհավաճառ,
խոհապետ,
խոհագործն,
խահարար,
խահարարութիւն,
խահամոր,
խահագործել,
խահագործութիւն
Մատենագիտություն
H. AG 160;
Աճ. ՀԱԲ 388
Տե՛ս նաեւ
ԽՈՀԱԼ
«մի չար ոգի»
Անստույգ (՞)
Ծագումն անհայտ է: Թերեւս խոհ-(՞) + ալ «մի չար ոգի»:
ԽՈՅԶ
«որոնում, փնտրտուք, զննություն, քննություն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)keu-
«ուշադրութիւն դարձնել, զննել, դիտել»
(անմիջական նախաձեւ՝ *kheu-gh-)
արմատից. այլեւ, *s նախաձայնով` հայ. ցոյց, ցուցանել: Բեյլին (DKS 76) բխեցնում է *(s)keu- «նետ(վ)ել» արմատից կամ նոյն արմատից ծագող իրանական աղբյուրից (հմմտ. խոտ.-սակ. kūys «որոնել»)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խուզել,
մանրախոյզ,
խուզակ,
դատարկախոյզ,
խուզական,
բազմախոյզ,
խուզարկ,
ընդվայրախոյզ,
խուզարկու,
ժամանակախոյզ,
խուզումն,
իրախոյզ,
խուզախնդիր,
լեռնախոյզ,
հետախոյզ,
խուզարկել,
խուզարկիչ,
խուզարկութիւն,
հետախուզութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
kavi «խելոք, իմաստուն»
լատ.
caveō «ուշադիր լինել, զգուշանալ»
հ. անգլ.
hāwīan «նայել»
հ. իսլ.
skygna «լրտեսել, գաղտնի հսկել»
հ. իսլ.
skynja «հետազոտել, քննել, հասկանալ»
ԽՈՅՐ
I
(-ի, -ից)
«բարձրաստիճան անձերի գլխարկ (թագ, փաթթոց եւ այլն)»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական xōδ
Աղբյուր՝ ավ. xaoδa-
Աղբյուր՝ հ. պ. xauda
Աղբյուր՝ պ. xōy
աղբյուրից.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոյրադիր,
խոյրագործ,
խոյրաբանդակ,
խոյրակերպ,
խոյրաբար
Մատենագիտություն
H. AG 160;
Աճ. ՀԱԲ 392
ԽՈՆԱՍՏԱՆ
«պարսկական թագավորական պալատ կամ ատյան»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
(բուն աղբյուրը չի հավաստված)
աղբյուրից.
ԽՈՆԱՐՀ
(խոնահ), -ի, -աց, ուշ` նաեւ -ից
«ցած, ներքեւ, ծնրադիր, կոր, համեստ, հեզ, հլու, նվաստ, աղքատ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *hu-āna-ra>xo
(բուն աղբյուրը չի հավաստված)
աղբյուրից (հմմտ. -րհ), բայց բուն աղբյուրը չի հավաստված: Ըստ Հ. Բեյլիի (DKS 188), վերականգնելի է *hu-āna-ra>xo իրանական նախաձեւ, որտեղից` hu-ā > xo:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոնարհիլ,
խոնարհութիւն,
խոնարհաբար,
խոնարհագնաց,
խոնարհամիտ,
խոնարհահակ,
նախախոնարհ
Մատենագիտություն
DKS 188
ԽՈՆՋ
I
(խոնճ)
«ցած, վայր, մեջ»
Ծագումն անհայտ է
ԽՈՆՋ
II
«հոգնած, հոգնածություն»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոնջիլ,
խոնճիլ,
խոնջութիւն,
խոնջական,
խոնջանք,
խոնջավաստակ,
խոնջումն,
անխոնջ,
ճգնախոնջ,
քրտնախոնջ
ԽՈՆՋԱՆ
(խոնճան), -ունք
«վարտիքակապ»
Ծագումն անհայտ է (՞)
հ.-ե. արմատ՝ *kenk-
«գոտեորել, կապել»
Թերեւս նոյնն է խոնջան (խոնճան) «վարտիքի կապ» բառի խոնջ-ի (խոնճ-ի) հետ: Որեւէ կապ կա՞ այս բառի եւ հ. հնդկ. káñcate «կապում է» բայի միջեւ (<հնդեւրոպական *kenk- «գոտեորել, կապել»)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
káñcate «կապում է»
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։